«168 ժամ». Հայաստանի ամենամեծ խնդիրն իրականում ինքնիշխանությունն է
ՔԱՂԱՔԱԿԱՆՆերկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Իրանի և վեցյակի միջև ձեռք բերված իրավամբ պատմական համաձայնությունը մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ վերջին երկու օրերին այս միտքն արդարացիորեն հնչում է գրեթե բոլորի կողմից։
Եթե Հայաստանը կարողանա Իրանի հետ հարաբերութոյւններում ինքնիշխան լինել, կամ որ նույնն է, եթե Հայաստանը կարողանա Իարնի հետ հարաբերությունները կառուցել առաջին հերթին Հայաստանի, և ոչ թե Ռուսաստանի շահերից ելնելով։ Ընդհանրապես, չնայած Հայստանում առկա տասնյակ հիմնախնդիրներին, Հայաստանի ամենամեծ խնդիրն իրականում ինքնիշխանությունն է, մնացած բոլոր խնդիրները, լայն իմաստով, ածանցվում են ինքնիշխանությունից, ավելի ապրզ՝ դրա բացակայությունից։ Ու հենց ինքնիշխանության բացակայութոյւնը կամ թուլութոյւնն է պատճառը, որ ցանկացած հանարավորություն Հայաստանի համար կարող է վերածվել մարտահրավերի»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



