Շոկոլադը մարդուն կարող է դարձնել ավելի խելացի. գիտնականներ
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
TV3-ի փոխանցմամբ՝ շաբաթական առնվազն մեկ անգամ շոկոլադ օգտագործող մարդիկ ավելի լավ են կատարում իրենց առջև դրված իմացական տարբեր առաջադրանքները՝ այն մարդկանց համեմատ, որոնց սննդակարգում բացակայում է շոկոլադը։
Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները կարծում են, որ շոկոլադի դրական արդյունքը կապված է նրանում ֆլավոնոիդների առկայության հետ։ Դրանք հակաօքսիդանտների տեսակ են, որոնք կան նաև թեյի, գինու, մրգերի ու բանջարեղենի մի շարք տեսակների մեջ։
Մասնագետները 30 տարվա ընթացքում հետևել են 1000 կամավորի։ Նրանց հետաքրքրել են առողջական վիճակի մասին մի ամբողջ շարք ցուցիչներ, այդ թվում նաև հիշողության, կենտրոնացվածության որակը, մտքերի տրամաբանական ընթացքը և տեղեկատվության մշակման գործընթացը։
Փորձագետներն ընդգծում են, որ չնայած շոկոլադի ակնհայտ առավելություններին՝ դրա կիրառումը սննդակարգում պետք է լինի հավասարակշռված՝ կախված յուրաքանչյուր կոնկրետ մարդու էներգետիկ պահանջներից։



