Վախճանվել Է ամերիկացի դերասան Թոնի Բերթոնը, որը հայտնի Է բռնցքամարտիկ Ռոքիի մասին ֆիլմերից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿյանքի 79-րդ տարում վախճանվել Է ամերիկացի դերասան Թոնի Բերթոնը, որը ճանաչում Է ստացել «Ռոքի» ֆիլմերի շարքում Թոնիի դերի շնորհիվ: Այդ մասին, հայտնել Է Wrap ինտերնետ-պորտալը:
Սիլվեստր Ստալոնիի հետ հավասար Բերթոնը նկարահանվել Է անպարտելի բռնցքամարտիկի մասին պատմող բոլոր վեց ֆիլմերի օրիգինալ հատվածներում: Մահվան պատճառների մասին չի նշվում:
Դերասանի կարիերան սկսելուց առաջ Բերթոնը եղել Է ֆուտբոլիստ եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



