Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերը բոլոր տարիքներում էլ կարևոր է ու ընտանիքի կյանքը երկարացնում է. Դերասան ամուսինները նշում են ամուսնության 10-ամյակը

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Երբ ընտանիք են կազմում 20-22 տարեկան երիտասարդները, ռիսկային գործոնը մեծ է. այն կամ շատ ամուր կլինի, կամ… Նարեկ Հայկազյան-Ծովինար Մարտիրոսյան ամուսնական զույգն այսօր նշում է ամուսնության 10-ամյակը: Aysor.am-ը, շնորհավորելով նրանց ու մաղթելով ընտանեկան երկարակեցություն, հետաքրքրվեց մեկ հարկի տակ ունեցած դժվարությունների մասին:

«10 տարի առաջ այս օրը ծնվեց մեր ընտանիքը: Ամեն ինչ կյանքում մեզ դժվար է տրվել, նույնիսկ՝ մեր սերը: Շատ փորձություններ ենք հաղթահարել, նույնիսկ մեր կրտսեր որդուն, ով հիմա կողքիս խաղում ու թռչկոտում է, սպասել ենք 7 տարի: Բայց երբեք չենք ընկճվել, հենց այդ սիրո շնորհիվ հաղթահարել և հասել ենք մեր նպատակներին»,- ժպիտով վերհիշեց տան գլխավորը:

Տանտիրուհին էլ բնավորության համաձայն լրացրեց ամուսնուն. «Եվ երջանիկ, և դժվար տարիներ են եղել այս 10 տարիները: Առավոտյան ես և Նարեկը միմյանց նայեցինք ու ասացինք՝ 10 տարի՞: Այնքան հետաքրքիր ու բուռն են անցել այս տարիները, որ չենք էլ գիտակցել քանակը: Բոլոր նորաստեղծ ընտանիքների պես սկզբնական շրջանում մենք էլ շատ դժվարություններ ենք ունեցել՝ փոքրիկներ, կենցաղ, ֆինանս: Հատկապես, որ այն տարիքում ես, երբ այնքան էլ կայուն չես ու ամուր կառչած չես գետնին: Բայց եթե զույգերը զիջումների են գնում, սեփական ես-ը մի կողմ են դնում ու մտածում ընտանիքի կայունացման մասին՝ ամեն ինչ լավ է լինում:  Մեր ընտանիքի բեռը միշտ Նարեկի ուսերին է եղել: Նա շատ համբերատար, զիջող, ազնիվ ու արդար անձնավորություն է»:

Ընտանիք կազմելուց տարիներ անց մարդիկ երբեմն զղջման պահեր են ունենում՝ մտածելով, որ դեռ կարող էին ազատությունը վայելել, որ դեռ պետք էր կայանալ ու հասունանալ: «Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածել, որ կարող է սխալ որոշում ընդունած լինեմ: Ընդհանրապես, շատ ճիշտ բան է, երբ շուտ ես կենտրոնանում ու որոշում կայացնում: Միգուցե տղամարդկանց համար դժվար է երիտասարդ տարիքում ընտանեկան հոգսի տակ մտնել: Նարեկի համար էլ հեշտ չէր 22 տարեկանից տան տղամարդու կարգավիճակում հայտնվել, բայց նա կարողացավ հենց այդ տարիքից առավել պատասխանատու դառնալ: Մենք միշտ միմյանց թիկունք ենք եղել, այդ խենթ ու խելառ սերը մեր հարաբերություններում միշտ առկա է եղել»,-ընդգծեց դերասանուհին:

Ասում են, ամուսնությունից հետո կենցաղը կլանում է կանանց, բայց տղամարդիկ, միևնույն է, չեն կորցնում ռոմանտիզմի զգացումը: Մեզ հետ զրույցում թեև Ծովինարը խոստովանեց, որ ամուսնուն անակնկալ չի մատուցել ու հավանաբար չի էլ մատուցի, եթե, իհարկե, չհաշվենք երեկ երեկոյան պատրաստած համեղ ընթրիքը, բայց նկատեց, որ Նարեկն առավոտից «չկա». «Նա սիրում է անակնկալներ մատուցել օրվա վերջում ու կարծում եմ, այսօր էլ բացառություն չի լինի»: Նարեկն էլ գաղտնի խոստվանեց՝ անակնկալ անպայման լինելու է. «Իհարկե, անակնկալ պատրաստում եմ Ծովինարի համար, բայց այդ մասին հիմա ոչինչ չեմ ասի: Ճիշտն ասած՝ մտածել էինք այս օրը փոքրիկ հարսանիք կազմակերպել, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Ոչինչ, այսօր ընկերներով կհավաքվենք ու կնշենք մեր տոնը»:

Երջանիկ ամուսիններն այսօր գնահատում են այն, ինչ ունեն, իհարկե, չհրաժարվելով հետագա տարիներն առավել հետաքրքիր դարձնելու մտքից:

«Միայն մեկ բան կուզեմ. մեր սերը մինչև մեր կյանքի վերջ մեզ ուղեկցի: Դրա համար պետք է ընդամենը մեր ցանկությունն ու միմյանց սիրելու կարողությունը: Եթե նույնիսկ մի պահ ամեն ինչ միապաղաղ է դառնում, պետք է փորձենք իրար ներել, հասկանալ, կյանքը հետաքրքիր դարձնել, սերը պահել ու ամեն ինչ լավ կլինի: Ես չեմ հավատում, երբ ասում են, որ սերը սովորություն է դառնում, կամ հարաբերությունները հետագայում միայն հարգանքի են վերածվում: Դա մեր ձեռքին է, մեր ցանկությունն է: Հավատացեք՝ միայն սերն է ընտանիքին առողջ պահում»,-հավելեց Ն. Հայկազյանը:

«Հաճախ, երբ գլուխս բարձրացնում եմ դեպի երկինք, որպեսզի Տիրոջից որևէ բան խնդրեմ, առաջին բառը, որ մտքիս գալիս է՝ շնորհակալությունն է… Իհարկե, կենցաղային առումով դեռ շատ պակաս բաներ կան, բայց դա միայն ժամանակի ու ֆինանսի խնդիր է: Մաղթում եմ, որ բոլոր ընտանիքներում միմյանց սիրեն և ոչ թե իրար հետ ապրեն սովորության ուժով: Սերը բոլոր տարիքներում էլ կարևոր է ու ընտանիքի կյանքը երկարացնում է»,- եզրափակեց Ծովինար Մարտիրոսյանը:

Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով «Ես սիրում եմ արյունը». hայտնի են դարձել հինգ հարազատների սպանած 15-ամյա աշակերտուհու մասին մանրամասներՈւկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Հսկայական շինարարական կռունկը փլուզվել է բնակելի շենքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»