«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ում սկսված փոշիացման երկրորդ փուլի նպատակն առանց այն էլ ահավոր թուլացած Հովիկ Աբրահամյանին թուլացնելն է, որպեսզի վերջինս ապագա խորհրդարանում ԲՀԿ-ի՝ երկրորդ քաղաքական ուժ լինելու որեւէ հայտ չներկայացնի:
Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն խորհրդարանական ապագա ընտրություններում մեծ դժվարությամբ կհաղթահարի հինգ տոկոսի շեմը երկու պարզ պատճառով. չի կարողանալու պահել այն էլեկտորատը, որ մնացել է Գագիկ Ծառուկյանի հիշողությունների ավերակների վրա, եւ երկրորդ՝ ապագա խորհրդարանում մնացյալ ընդդիմությանը շատ տեղ չի հասնելու, որպեսզի չփորձեն միավորվել՝ ոչ եւս անելով ՀՀԿ-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



