Վարդենյաց լեռնանցքում կատարվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտունի-Գետափ միջպետական ճանապարհը, որը Վարդենյաց լեռնանցքում անանցանելի էր դարձել վերջին օրերին գրանցված ձնաբքերի պատճառով, ճանապարհաշինարարների գործադրած ջանքերի շնորհիվ բաց եւ երթեւեկելի է դարձել անցած գիշերվա ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ -Սեյրան» ՍՊԸ պատասխպանատու Աղասի Ղուկասյանը, այժմ Լեռնակերտ բնակավայրից մինչեւ Քարավանատուն ընկած մոտ 20 կիլոմետր երկարության հատվածներում ընթանում են ճանապարհի լայնացման աշխատանքներ:»Առավոտյան ահազանգ էր ստացվել Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաների արգելափակման մասին, սակայն օգնության մեկնած մեր աշխատակիցները որեւէ արգելափակված մեքենա չեն գտել: Գիշերվա ընթացքում տեղացած ձյան քանակը եղել է աննշան, երթեւեկությանը չխանգարող: Օրվա ընթացքում կհասցնենք ավարտել նաեւ լայնացման աշխատանքները»,-հավաստեց Աղասի Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան



