Վլադիմիր Պուտինը վերացրել է Ղրիմի հարցերով նախարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է դադարեցնել Ղրիմի հարցերով նախարարության աշխատանքը: Չորեքշաբթի նման առաջարկով հանդես էր եկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ինչպես հայտնում է kommersant.ru-ն` այսօր երկրի ղեկավարը ստորագրել է Ղրիմի հարցերով նախարարության վերացման մասին հրամանագիրը: Սպիտակ տանն առաջարկում են թերակղզու զարգացման հարցերով զբաղվելը հանձնել էկոնոմիկայի նախարարությանը, ինչպես նաև կառավարական հանձնաժողով ստեղծել Ղրիմի և Սևաստոպոլի հարցերով, որի քարտուղար կարող է դառնալ Ղրիմի հարցերով նախկին նախարարը:
Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսական, ֆինանսական, իրավական համակարգերում թերակղզու հետագա ինտեգրման հարցերով կարող է զբաղվել էկոնոմիկայի նախարարությունը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները
5
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում



