Bloomberg-ը նավթի գների հետագա անկում է կանխատեսել Էլեկտրամոբիլների պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնցյալ տարի ամբողջ աշխարհում Էլեկտրամոբիլների վաճառքների ծավալը 60 տոկոսով մեծացել Է նույնիսկ բենզինի ցածր գների պայմաններում: Այդ մասին, հաղորդել Է Bloomberg գործակալությունը: Եթե աճի այս տեմպերը պահպանվեն, ապա 2023 թվականին նավթի պահանջարկի անկումը կարող Է հասնել օրակ ան 2 միլիոն բարելի:
Առաջիկա երկու տարում Tesla-ն եւ Chevrolet-ը պլանավորում են կտրուկ ավելացնել մինչեւ 200 մղոն (համարժեք Է 322 կիլոմետրին) ընթացքի պաշարով Էլետրամոբիլների վաճառքները: Այդ ավտոմեքենաների միջին գինը կիջնի մինչեւ 30 հազար դոլար, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել պոտենցիալ հաճախորդների բազան:
Էլեկտրաշարժիչներով աշխատող ավտոմոբիլների արտադրության բնագավառում միլիարդավոր դոլարների ներդրումներ են կատարում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Ford-ը, Volkswagen-ը, Nissan-ը եւ BMW-ն: Բացի ավտոարտադրողներից, այս շուկայում իրենց տեղն են փորձում գտնել նաեւ Apple-ը եւGoogle-ը:
Այս միտումը կարող Է խնդիր դառնալ նավթի շուկաների համար, գրում Է Bloomberg-ը:



