Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Վարդգես Գասպարիի գործի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում մի շարք պատգամավորների կողմից բարձրաձայնվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ‚ այսօր՝ փետրվարի 24-ին Վ.Գասպարիի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել այն մասին‚ որ Վարդգես Գասպարին ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Բացի այդ‚ Վարդգես Գասպարիի կինը և փաստաբանը ահազանգել են Վ.Գասպարիի կնոջ հետ նրա տեսակցություն չթույլատրելու մասին:

Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ լրատվական ծառայությունից, ահազանգի հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ծառայության աշխատակիցներն այցելել և տեսակցել են Վ.Գասպարիին:

Վարդգես Գասպարին հայտնել է‚ որ սկսել է հացադուլ‚ քանի որ խցում ենթարկվել է վատ վերաբերմունքի‚ այդ թվում՝ բռնության: Վ.Գասպարին հայտնել է նաև‚ որ իրեն տեղափոխել են այլ խուց: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Վարդգես Գասպարին դադարեցրել է հացադուլը:

Վերը շարադրվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է հարցի քննարկման ընթացակարգ և դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Վարդգես Գասպարիի հայտնած տվյալների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու առաջարկով:

Նույն հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարարին:

Վարդգես Գասպարիի կինը‚ ինչպես նաև նրա փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ են ներկայացրել նաև այն մասին‚ որ Վ.Գասպարիի կնոջը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկու անգամ թույլ չեն տվել տեսակցել Վ.Գասպարիի հետ: Այս հարցի կապակցությամբ նույնպես պարզաբանումներ են պահանջվել ՀՀ արդարադատության նախարարից:

Ինչ վերաբերում է Վ.Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցին‚ ապա ուսումնասիրությամբ պարզվել է‚ որ Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին որոշում իր վարույթում գտնվող քրեական գործով կայացրել է դատարանը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին»: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Մարդու իրավունքների պաշտպանին արգելում է բողոքի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ դատավորներից:

Այդուհանդերձ‚ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում նշված հարցը բարձրացվել է ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների կողմից՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Վ.Գասպարիի փաստաբանների հրապարակային հայտարարությունների հիման վրա ուսումնասիրել է նաև Վարդգես Գասպարիին ազատությունից զրկելու հետ կապված իրավական հարցը:

Ուսումնասիրության հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է‚ որ անձին ազատությունից զրկելու հարցը լուծելիս ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթները պահանջում են պահպանել դրանցով սահմանված չափանիշները մասնավորապես՝ ազատությունից զրկման հարցը լուծելիս դատարանի կողմից լսվելու իրավունքը‚ ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկանալու իրավունքը և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է‚ որ իրավասու մարմինների կողմից հաշվի կառնվեն նշված չափանիշները Վարդգես Գասպարիի անազատության մեջ պահելու իրավաչափության հարցը քննարկելիս:

Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրինԿիևյան կամուրջը որոշ ժամանակ երթևեկության համար փակ է լինելու IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Երկրաշարժ՝ Ադրբեջանում. զգացվել է նաև Հայաստանում ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է ռուսաստանցիներին Թաիլանդում ԱՄՆ-ի հարցումով ձերբակալվելու վտանգի մասին Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ Ջրհեղեղի հերթը Կողբ գյուղինն է. ուժգին ամպրոպ ու անձրև է տեղումԱդրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ 16-ամյա աղջիկը տարօրինակ հաղորդագրություն է թողել և անհետացել ՇՄ նախարարությունը հորդորում է զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելու քայլերիցԱՄՆ-ը և Իրանը կարող են հաջորդ շաբաթ հուշագիր ստորագրել. CBS Ձերբակալել են ԵՊՀ դասախոս Ալեն Ղևոնդյանին Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա ՍողոմոնյանԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդների բազմակողմանի կապերը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Կամուրջի փլուզման հետևանքով չորս մարդ է ընկել. նրանցից մեկը դատավոր էրԲոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համարՄթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվելԵրբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք Չալաբյան35-ամյա կինը հետծննդաբերական դեպրեսիայի պատճառով նորածնին գցել է շների առաջԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Ռուսաստանում անօդաչուները հարվածել են քիմիական և նավթավերամշակման գործարանների Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) 56-ամյա տղամարդը օձին կրակելու փոխարեն կրակել է դիմացի մարդկանցՀորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ 15-ամյա տղան սրտի կանգ է ստացել էներգետիկ ըմպելիքի օգտագործումից հետո