Հզոր պայթյուն Նոյեմբերյանում. պաշտոնական տեղեկատվությունը լռում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր առավոտյան ուժգին պայթյուն է որոտացել Նոյեմբերյանի տարածաշրջանում, որը լսելի է եղել ոչ միայն Նոյեմբերյան քաղաքում, այլև հարակից գյուղերում:
Այս պահին պաշտոնական որևէ վարկած չկա պայթյունի վերաբերյալ: Past.am-ը փորձեց պայթյունի հնարավոր պատճառների մասին տեղեկություններ ստանալ Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից: Նոյեմբերյանցիների տեղեկությունները, սակայն, բավականին կցկտուր էին, միակ հավանական վարկած էր համարվում այն, որ պայթյունը որոտացել է ռազմական փորձարկումների ընթացքում:
Մինչդեռ Past.am-ի հետ զրույցում նման փորձարկման հավանականությունը հերքեց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ով նշեց, որ կապվել է զորամասի հետ և ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական զինված ուժերը կապ չունեն հնչած պայթյունի հետ: Քաղաքապետը հավանական համարեց ուժեղ կայծակի վարկածը, չնայած նշեց, որ անձրև չի եկել, սակայն այս պահին կայծակի ուժեղ որոտի վարկածը ամենախելամիտ տարբերակն է:
Ինչևէ, սպասենք պաշտոնական պարզաբանման:



