Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիրված կնոջ 10 գաղտնիքները

ԼԱՅՖ

Ինչու՞ է մեկը սիրված ու երջանիկ, իսկ մյուսը դատապարտված է ամբողջ կյանքում որոնելու իր կեսին։ Ահա ամենագլխավոր բաղադրատոմսերը։ Փորձեք դրանք գործնականում։ Դրական արդյունքը երաշխավորված է։

Նախևառաջ ձերբազատվեք կարծրատիպերից։ Շատ կանայք համոզված են՝ տղամարդու սիրտը գրավելու ճանապարհը նրա ստամոքսն է, ուստի անձնազոհությամբ եփում են, թխում, տապակում, պահածոյացնում։ Ոչ ոք չի վիճարկում՝ ուժեղ սեռի ներկայացուցիչները պաշտում են համեղ կերակուրները, բայց միայն տեսակ-տեսակ ուտեստներով նրանց չես նվաճի։ Համաձայնեք՝ ախորժակով խժռել տիկնոջ եփածը և սիրել նրան՝ բնավ նույն բանը չեն։ Անձնական երջանկություն չի խոստանում նաև կնոջ լիակատար անձնազոհությունը հանուն զուգընկերոջ։

 Բանն այն է, որ տիկնայք այնքան ջերմեռանդորեն, այնքան ուժեղ են սիրում զուգընկերոջը, որ... անում են դա երկուսի փոխարեն, այնպես որ պարոնին անելու բան չի մնում։ Տղամարդու մեջ սեր բռնկելու համար միանգամայն այլ բան է անհրաժեշտ...

Ի՞նչ է նա ուզում 

Անշուշտ, սերը հախուռն գործընթաց է, բայց ինչ-ինչ օրինաչափություններ այնուամենայնիվ կան։ Հարցումները ցույց են տալիս, որ ծանոթության սկզբում տղամարդկանց գրավում է միայն արտաքինը։ Նրանց դուր են գալիս կնոջ կազմվածքը, աչքերը, մազերը։ Սակայն տևական կապի համար ուժեղ սեռը գնահատում է ոչ միայն ընտրյալի գեղեցկությունը, այլև ինտելեկտն ու հումորի զգացումը։ Բայց դրանք էլ բոլոր բաղադրիչները չեն, որոնցով խմորվում է տղամարդկանց հիացմունքը։

Այսպիսով՝ տեսնենք, թե ինչ են սիրում տղամարդիկ կանանց մեջ։

 

1. Առեղծվածայնությունն ու պչրանքը։

Ուժեղ սեռի ներկայացուցիչներին բոլոր դարերում դուր է եկել, երբ իրենց գայթակղել ու մոլորեցրել են։ Նրանք հիմա էլ հաճույքով ներգրավվում են այդ խաղի մեջ, այնպես որ սիրահետման արվեստը ամենևին ժամանակավրեպ մի՛ համարեք։ Գայթակղել կարելի է տարբեր ձևերով, օրինակ՝ հայացքով, մերթ սևեռուն, մերթ երազկոտ, մերթ կանչող, մերթ սառը։ Եվս մի միջոց. պարբերաբար զուգընկերոջը շփոթեցրեք ձեր դարձվածքներով: Ենթադրենք՝ այն հարցին, թե ինչու ես այսօր ամբողջովին սպիտակ հագել, անորոշ պատասխան տվեք՝ էդպես ստացվեց։

2. Ինքնավստահություն։

Հնարավոր է, որ տղամարդիկ էներգետիկ սնունդ են ստանում նման կանանցից, գումարած՝ շոյվում է նրանց ինքնասիրությունը. հպարտ, իրեն բարձր գնահատող ընկերուհի ունենալը նույնն է, թե առաջին տեսակի տղամարդկանց էլիտար ակումբի անդամատոմս ունենաս։ Եթե այդ կինը ընտրել է իրեն, նշանակում է՝ ինքն էլ շլացուցիչ է։ Ուստի շտապ բարձրացրեք ինքնագնահատականը։ Ձերբազատվեք ձեր մարմնի համար ամոթի զգացումից, ինչպիսին էլ որ այն լինի (գեր, թուլացած, անհամաչափ և այլն), ու սովորեք գրագետ ներկայացնել ձեր արժանիքները։ Գեղեցիկ ոտքերն ընդգծեք կարճ փեշով, իսկ խելացի մտքերը բարձրաձայնե՛ք, ոչ թե մտքում պահեք։ Եվ գլխավորը՝ սովորեք սիրել ոչ միայն տղամարդուն, այլև ձեզ։ Այդ դեպքում նա ձեզ շատ ավելի ուժեղ կսիրի։

3. Կաշկանդվածությունը սեքսի հարցում։

Անկաշկանդությունը անկողնում նույն ինքնավստահությունն է, միայն՝ մերկ տեսքով և հորիզոնական դիրքով։ Կարևոր է առավելագույնս թուլանալ և բավականություն ստանալ: Տղամարդը միշտ զգում է, թե երբ է կինը տրվում ոչ միայն իրեն, այլև գործընթացին, դա նրան խելքահան անում։ Չափազանց կարևոր է հավանություն տալ նրա էրոտիկ ֆանտազիաներին: Եթե չափից ավելի շատ տաբուներ ունեք սեքսի հարցում, երբեք իսկապես սիրված չեք լինի։ Կամ էլ ձեզ կպաշտեն՝ իբրև բարոյական՝ համատեղելով ուրիշ կնոջ հետ։

4. «Վհուկի» բնավորություն։

Ուղնուծուծով վհուկներից վախենում են, բայց կիսավհուկները շատ ցանկալի են։ Ինչու՞ է վհուկն այդպես գրավում ուժեղ սեռին։ Նա տղամարդուն մշտական լարվածության մեջ է պահում, սրում հարաբերությունները։ Նման կինն արտառոց է ու անկանխատեսելի, նա թույլ չի տալիս տղամարդուն թուլանալ և ձանձրանալ: Բայց շատ մի՛ չարաշահեք այդ դերը։ Մի բան է մի քիչ պղպեղ ցանել տղամարդու հետ հարաբերություններին և միանգամայն այլ բան՝ անտանելի բնավորությամբ հիսթերիկի վերածվել։

5. Խնամված տեսք։ 

Չի կարելի մտածել, որ տղամարդկանց դուր են գալիս միայն երկարոտն մոդելանման աղջիկները: հազարավոր տղամարդկանց համար, օրինակ, Մերիլին Մոնրոն մինչև օրս սեքսի խորհրդանիշ է։ Մինչդեռ նրա չափսը 48 էր։ Այնպես որ մոռացեք չարաբաստիկ 90-60-90-ի մասին։ Ըստ հարցումների՝ տղամարդու տեսանկյունից իդեալական կինը պետք է ունենա մոտ 57 կգ քաշ, 163 սմ հասակ, միջին չափսի կուրծք, սլացիկ, բայց ոչ չոր կազմվածք և, գլխավորը, խնամված լինի։ Տղամարդիկ միշտ ուշադրություն են դարձնում կանանց ձեռքերին (չափից ավելի երկար եղունգներ չեն սիրում, բայց ըստ արժանվույն են գնահատում գեղեցիկ մանիկյուրը), ոտքերին (բարձր կրունկը պարտադիր է) և շրթունքներին։ Ի դեպ, շատ պարոններ տանել չեն կարող վառ կարմիր շրթներկը՝ այն չափից ավելի գռեհիկ համարելով։

6. Առողջ երեխա ունենալու ունակություն։ Ենթագիտակցաբար արուն ընտրում է այն էգին, որի մարմինը պատշաճ է մանկածնության համար։ Բարձր վարկանիշ ունեն հատկապես այն կանայք, որոնց կազմվածքը ավազի ժամացույց է հիշեցնում, երբ մեջքի պարագիծը կազմում է կոնքերի պարագծի 70%-ը։ Այն կանայք, որոնց մեջքը կոնքերից ավելի լայն է, առանձնապես վարկանիշ չունեն, նման համամասնությունը վկայում է, որ ճարպը կուտակվում է արգանդի և ձվարանների շրջանում, իսկ դա ցածր պտղաբերության նշան է։ Հասկանալի է, որ նման տիկնանց նույնպես սիրում են, սակայն նրանք պետք է տղամարդկանց լրացուցիչ խթաններ առաջարկեն, օրինակ՝ ընդգծեն սլացիկ ոտքերը կամ մարմնի թերությունները քողարկեն հագուստի միջոցով։

7. Ցանկալիություն։

Պտղաբեր և գեղեցիկ կազմվածքն արդեն կնոջը ցանկալի են ներկայացնում։ Բայց այդ կազմվածքը պետք է լավ շրջանակի մեջ դնել, օրինակ՝ հագեք այնպիսի կրծկալ, որ ստինքները մոտենան իրար, և դրանց արանքում գծիկ առաջանա։ Դա խենթացնում է տղամարդկանց։ Եվ դա պատահական չէ։ Երբ մարդը կանգնեց երկու ոտքի վրա, կանանց կուրծքը մեծացավ, որպեսզի ուժեղ սեռին գրավի ոչ միայն փափուկ տեղով։ Իսկ երբ առաջանում է փոքրիկ գծիկը ստինքների միջև, դա կուրծքը նմանեցնում է հետույքին, և ուժեղ սեռը գլուխը կորցնում է։ 

Կրքոտության ուրիշ գաղտնիքներ էլ կան։ Սեփական մարմնի շոյանք, կանչող հայացքներ, կոնքերի տարուբերում, նրբաճաշակ օծանելիքի բույր. Այս ամենը պետք է առկա լինի իսկական պչրուհու զինանոցում։

8. Շռայլ հաճոյախոսություններ։

«Չի կարելի գերագնահատել գովասանքի ու խրախուսման նշանակությունը տղամարդկանց համար,– հավաստիացնում է ամերիկյան հոգեբան Բարբարա դե Անջելիսը։ Նրանք դրա կարիքն ավելի շատ ունեն, քան պատկերացնում եք։ Եվ քանի որ այդպես է, ուշադրության արժանացրեք ձեր ընտրյալի անգամ ամենաաննշան սխրանքները (ինքնուրույն ձվածեղ է պատրաստել, հիանալի մաքրել է գորգը փոշեծծիչով), և նա կսիրի ձեզ, քանի որ նկատել եք, թե ինչ լավն է ինքը։ Այն կինը, որ քաջալերում է, գովաբանում, դաշնակից է, զինակից և միաժամանակ տղամարդկանց նվաճումների խոսափող։ Միայն թե չափը մի՛ անցեք։ Հաճոյախոսություններ արեք այն ժամանակ, երբ ձեր ընտրյալի ինքնասիրությունն առանձնապես խոցելի է։

9. Նրա երազանքն իրականացնելու ցանկություն։

Յուրաքանչյուր տղամարդ նվիրական երազանք ունի և ապրում է դրանով ամբողջ կյանքում, բայց չգիտես ինչու չի շտապում այն իրականություն դարձնել։ Ուրեմն՝ օգնեք նրան։ Ձեր զուգընկերոջ մեջ առանձնահատուկ զգացմունք կառաջանա ձեր նկատմամբ, դուք կախարդուհի կամ հավերժահարս կդառնաք նրա աչքում, ով կատարել է նվիրական փափագը։ Նա ցանկացել է հոկեյիստ դառնալ, բայց այդպես էլ սառույցի վրա չի՞ սահել... Չմուշկներ ու համազգեստ գնեք։ Երազում է թռչել պարաշյուտո՞վ՝ թող նրան թռցնեն ուղղաթիռից իր ծննդյան օրը։ Տենչում է Լուսին թռչել որպես տիեզերական շբոսաշրջի՞կ, աերոդինամիկ խողովակը կապահովի տիեզերական զգացողությունները։ Բայց եթե ցանկանում է, որ ձևափոխեք ձեր քիթը, կուրծքը կամ կզակը, ապա դա ոչ թե երազանք է, այլ սովորական մեքենայություն։ Տեղի մի՛ տվեք։ Եվ ընդհանրապես զգույշ եղեք նման անձնավորության հետ։

10. Ըմբռնում։

Եվս մի տղամարդկային նվիրական երազանք՝ ընկերուհին բոլորից լավ հասկանա իրեն։ Ասենք, ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ ը հնչեցնում են այդ ցանկությունը՝ համարելով այն անիրականանալի։ Բայց չէ՞ որ դուք կարող եք դառնալ այն մարդը, ով միայն համերաշխության համար չի ծիծաղում նրա կոպիտ կատակների վրա, ով ոչ թե ներողամտությամբ թույլ կտա ձկնորսության գնալ, այլև իրոք կհասկանա, որ դա պետք է նրան։ Ապրելով մարդու հետ մի քանի տարի՝ պիտի փորձեք հասկանալ, թե ինչն է նրա համար կարևոր, ինչը՝ ոչ։ Եվ ոչ միայն հասկանալ, նաև ընդունել։ Եվ ահա, երբ ձեր ընտրյալը գիտակցի, որ իր կողքին արտասովոր կին է՝ ոչ միայն իր սիրուհին ու երեխաների մայրը, այլև լավագույն ընկեր, ապա ձեզ կատարելատիպ կհամարի, ով արժանի է անսահման սիրո ու գուրգուրանքի։

 

 

 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով