Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանից գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալներն ավելացել են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանից բուսական և կենդանական ծագման գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներն այս տարի մի քանի անգամ ավելացել են: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը: «Օրինակ, անցյալ տարի ողջ տարվա ընթացքում արտահանվել է 382 տոննա կեռաս, իսկ այս տարի արդեն 1159 տոննա: Անցյալ տարի ծիրանի շատ քիչ բերք ենք ունեցել և արտահանել ենք ընդամենը 1700 տոննա, իսկ այս տարի արդեն 17 հազար 500 տոննա արտահանել ենք»,- նշեց փոխնախարարը:

Նա առանձնակի կարևորություն տվեց նաև ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչի արդյունքում Հայաստանն ավելացրել է նաև բանջարեղենի արտահանման ծավալները: «Մենք հանրապետության մի քանի մարզերում՝ 80 հեկտար տարածքի վրա, ամենավերջին տեխնոլոգիաներով ջերմոցներ ենք կառուցել: Եթե նախկինում 1 քառակուսի մետրից ստանում էինք 10-20 կիլոգրամ բերք, այժմ արձանագրվում է 45-60 կիլոգրամ բերք: Սրա արդյունքում լոլիկի արտահանումը 6-7 անգամ ավելացել է: Ավելացել են նաև վարունգի արտահանման ծավալները, իսկ վերջին երեք ամիսների ընթացքում բավարարել ենք մեր ներքին պահանջները: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում մեր երկիրը լոլիկի, վարունգի, պղպեղի և սմբուկի արտադրության առումով կդառնա ինքնաբավ և արտահանում կիրականացնի, ինչի առաջին նախադրյալներն արդեն նկատում ենք»,- ասաց Գալստյանը:

Փոխնախարարը չի ժխտում, որ արտահանման հետ կապված որոշակի խնդիրներ կան: Նա դա բացատրում է այն հանգամանքով, որ Հայաստանը նոր է ինտեգրվել Եվրասիական տնտեսական միությանը և սկզբնական շրջանում նման դեպքերում միշտ լինում են նաև դժվարություններ: «Ցանկացած նոր կառույցին հարմարվելը, իրավական կարգավորումները ժամանակ են պահանջում: Օրինակ, վերջին օրերին Լարսի անցակետում կարգ էր սահմանված, որ մինչև երեկոյան 18:00-ն էին մեքենաներին թողնում: Քննարկումների արդյունքում մենք հասանք այն բանին, որ այդ ժամանակը երկարացվեց, որպեսզի գյուղատնտեսական մթերքներով բեռնված մեքենաները կարողանան անցնել»,- ասաց Գալստյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքի մթերման հետ կապված դժվարությունների մասին խոսակցություններին՝ Սամվել Գալստյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարը վերամշակող և մթերող բոլոր ձեռնարկությունների ղեկավարների հետ բազմաթիվ անգամներ հանդիպել է, ճշտել նրանց հնարավորությունները: Նա վստահեցրեց, որ մթերման գործընթացն իր բնականոն հունով ընթանում է, և որևէ խնդիր չկա:

 

XXXX

Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)