Դիարբեքիրում կրկին թուրք զինվոր է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Դիարբեքիրի Սուր գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների հետ նոր բախման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալների և թուրք զինվորների միջև փետրվարի 24-ին տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորվել է մեկ թուրք զինվոր: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, սակայն բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել:
Սուրում փողոց դուրս գալու արգելք է հայտարարված 2015 թվականի դեկտեմբերի 2-ից:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



