«Ես ոչինչ չունեմ ավելացնելու այս թեմայի վերաբերյալ...». Սոֆի Մխեյան. աստղային ընկերուհիների սկանդալային բաժանումը (լուսանկարներ)
ԼԱՅՖ
Այսօր կրկին ձեզ ենք ներկայացնում աստղերի, ովքեր ժամանակին բավական մտերիմ են եղել, բայց այսօր ոչ միայն մտերիմ չեն, այլ միմյանց հետ նույնիսկ չեն շփվում: Ներկայացնում ենք Սոֆի Մխեյան և Քրիստինե Պեպելյան աստղային ընկերուհիներին, որոնց միջով «սև կատու» է անցել:
Ժամանակին Քրիստինե Պեպելյանի և Սոֆի Մխեյանի ընկերության ընդհատումն ամենաքննարկվածներից էր: Որևէ մեկը չէր պատկերացնում, որ անբաժան ընկերուհիների միջով մի օր սև կատու կանցնի, ու նրանց այլևս միասին չեն տեսնի: Քրիստինեն ու Սոֆին այդպես էլ չխոսեցին իրենց վեճի մասին, սակայն քաղաքում շրջանառվում էր վարկածը, որ Սոֆին համացանցի միջոցով փորձել է վատ լուրեր տարածել Քրիստինեի մասին, վերջինս էլ իմացել է այդ մասին և ...
Երգչուհիներից և ոչ ոք որևէ մեկնաբանություն չտվեց իրենց բաժանման վերաբերյալ: Այսօր նրանք աշխատում են մեկմեկու հետ որևէ կապ չունենալ:
Սոֆի Մխեյանին կարելի հաճախակի տեսնել հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ միասին: Իսկ ահա Քրիստինե Պեպելյանն իր մեկնաբանություններում միշտ նշում է. «Ես փորձում եմ իմ հարաբերությունները ջերմ պահել բոլորի հետ...»:




















































