Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՌԴ-ից Հայաստանին հատկացվող հումանիտար օգնությունը կրճատվել է տասն անգամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ից, Շվեյցարիայից եւ Իտալիայից Հայաստանին հատկացվող մարդասիրական օգնության ծավալները նկատելի կերպով ավելացել են: Միաժամանակ նվազել է Ռուսաստանից եւ Եվրամիության անդամ մի շարք երկրներից մեզ հատկացվող օգնությունը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների՝ 2015 թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 4 միլիոն 899 հազար 900 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 23 միլիարդ վեց միլիոն դրամ: Ստացված օգնության 52,3 տոկոսը կազմել են քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 10,1 տոկոսը` սարքեր եւ ապարատներ, 6,6 տոկոսը` մանածագործական իրեր, 6,4 տոկոսը` տարբեր արդյունաբերական ապրանքներ, 7 տոկոսը` մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ, 2,9 տոկոսը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ 14,7 տոկոսը` մնացած ապրանքները:

2014 թվականի համեմատ՝ նախորդ տարվա հումանիտար օգնության ծավալները նվազել են 1,6 տոկոսով: Հիմնականում նվազել է Ռուսաստանից եւ ԵՄ երկրներից մեր հանրապետությանը հատկացվող օգնությունը. Ռուսաստանը տասն անգամ է նվազեցրել օգնության ծավալները, Եվրամիությունը՝ 62,6 տոկոսով: Եթե 2014 թ-ին Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է 807 հազար 600 դոլարի չափով հումանիտար օգնություն, ապա 2015 թ-ին՝ 86 հազար 400 դոլարի չափով: Եվրամիության օգնության ընդհանուր ծավալները 2014 թ-ին կազմել են 21 միլիոն 979 հազար 300 դոլար, իսկ արդեն 2015-ին՝ 13 միլիոն 759 հազար 200 դոլար:

Միաժամանակ ԱՊՀ երկրներից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն ավելացել են 2,5 անգամ, Կորեայից հատկացվող օգնությունը՝ 2,3 անգամ, Իտալիայինը՝ 4,6 անգամ: 2014 թ-ի համեմատ՝ ԱՊՀ երկրների եւ Կորեայի Հանրապետության օգնության ծավալները նախորդ տարի կրկնակի անգամ ավելացել են՝ համապատասխանաբար 226 հազար դոլարից հասնելով 566 հազար 200 դոլարի եւ 332 հազար դոլարից՝ 753 հազար 700 դոլարի: Բավական կտրուկ կերպով ավելացել է նաեւ Իտալիայից հատկացվող օգնությունը. 2014թ. այն կազմել է 979 հազար 100 դոլար, իսկ արդեն 2015-ին՝ չորս միլիոն 527 հազար 500 դոլար:

Հետաքրքիր է իմանալ՝ ինչո՞ւ նման չափով նվազեց Ռուսաստանից մեզ հատկացվող հումանիտար օգնությունը, հատկապես այն դեպքում, երբ Հայաստանն, արհամարհելով Եվրամիության առաջարկը, մուտք գործեց Եվրասիական տնտեսական միություն:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

 

Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները