Նեպալում մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով քսան ուղեւորներ են զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶոհվել են փետրվարի 24-ին Նեպալում կործանված Tara Airlines ավիաընկերության ինքնաթիռի բոլոր ուղեւորները: Այդ մասին, հաղորդել Է Նեպալի զբոսաշրջության նախարարությունը:
«Օդանավում գտնվող բոլոր ուղեւորները զոհվել են»,-գերատեսչության հայտարարությունն իր Էլեկտրոնային տարբերակում մեջբերել Է India Today հնդկական հանդեսը:
Ինքնաթիռում գտնվում Էին շուրջ 20 ուղեւորներ: Օդանավը տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:17-ին) երկրի մայրաքաղաք Կատմանդուից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օքարա քաղաքից մեկնել Էր Մուսթանգի շրջանի վարչական կենտրոն՝ Ջոմս:
Դիսպետչերների տվյալների համաձայն՝ թռիչքից տասը րոպե անց ինքնաթիռի հետ կապը կորել Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



