3 Տարրից բաղկացած այս բաղադրատոմսը քսելուց հետո Դուք Ձեր մաշկը չեք ճանաչի
ՖՈՏՈ
Wnews.am-ը գրում է.
Մաշկի սեւ կետերը տհաճ խնդիր են եւ ծանոթ են յուրաքանչյուր կնոջ։ Դրանք առաջանում են անկախ մաշկի տեսակից ու տարիքից։ Պատճառն աղտոտված օդն է, դեմքի մաքրման համար ընտրված ոչ ճիշտ միջոցներն ու աղտոտվածությունն իր մեջ ներծծելու մաշկի բնածին հատկությունը։
Շնորհիվ Wnews.am-ի կողմից առաջարկվող այս էժանագին միջոցի` կարող եք մաքրել մաշկը եւ ազատվել սեւ կետերից։
Ձեզ անհրաժեշտ է.
2 թեյի գդալ ատամի մածուկ
1 թեյի գդալ աղ
3 կտոր սառույց
Խառնեք աղն ու ատամի մածուկը։ Քսեք դեմքին եւ սահուն շարժումներով մերսեք դեմքը`ուշադրություն դարձնելով պրոբլեմային հատվածներին։ Աղն օգնում է հեռացնել մահացած բջիջները, իսկ ատամի մածուկը մանրակրկիտ մաքրում մաշկի ծակոտկեններն ու հանում սեւ կետերը։
Մաքրեք եւ չորացրեք դեմքը թղթե անձեռոցիկով, սրբեք մաշկը սառույցի կտորներով։ Սառույցը նեղացնում է մաշկի ծակոտկեններն ու դեմքին թարմություն հաղորդում։
Բավական է դիմակը պարբերաբար օգտագործեք շաբաթը մեկ անգամ եւ կզգաք, թե ինչպես է մաշկը զգալիորեն գեղեցկանում։




















































