Ավարտվել է Երեւանի պատանիների շախմատի առաջնությունը
ՍՊՈՐՏԵրեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Երեւանի պատանիների առաջնությունը: Տարիքային չորս խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել է 216 երեխա։ Կայացած 9 տուրերի արդյունքում մինչեւ 10 տարեկանների մրցաշարում հաղթող է ճանաչվել Ռադիկ Աբրահամյանը, մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հաղթել է Էրիկ Չաքրյանը, Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում՝ Նարեկ Գեւորգյանը, մինչեւ 16 տարեկանների մրցաշարում՝ Դավիթ Զիրոյանը: Բոլոր մրցաշարերում հաղթողները 9 հնարավորից վաստակել են 7,5 միավոր:
Շախմատի 2016 թվականի Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներ ու մեդալներ է հանձնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



