Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում
ՍՊՈՐՏՖուտբոլի Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Իտալիայի չեմպիոն «Ինտերը» տնային հաղթանակ է տարել ուկրաինական «Շախտյորի» նկատմամբ։ 1-0 հաշվով ավարտված խաղում գոլային փոխանցումը կատարել է Հենրիխ Մխիթարյանը։ 37-ամյա հայ կիսապաշտպանն իր նախկին թիմի դեմ խաղում փոխարինման է մտել 75-րդ րոպեին, իսկ երկու րոպե անց գոլային փոխանցում կատարել բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոյինշ։
Նշենք, որ 68-րդ րոպեից դաշտի տերերը 10 ֆուտբոլիստով են խաղացել պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի հեռացման պատճառով:
Հայաստանի հավաքականի նախկին ավագը երկրորդ հանդիպումն է անցկացրել և առաջին արդյունավետ գործողությունը կատարել Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում: Իսկ ընդհանուր առմամբ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 81-րդ հանդիպումը և այդ ցուցանիշով շրջանցել է Զինեդին Զիդանին, Տիագո Ալկանտարային, Ջեյմի Կարագերին ու Վոյցեխ Շչեսնիին:



