Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է Ստեփանակերտում, Մարտակերտում և Խոջալուում նրա հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Հրամանագրում օգտագործվել են ադրբեջանական տեղանունները։
Պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն փոխանցվում:
Յուսուբովը պաշտոնավարում էր 2024 թվականի մարտից, երբ նախորդ տարվա սեպտեմբերին հայաթափված Լեռնային Ղարաբաղի շրջաններում Ադրբեջանի նախագահը հատուկ ներկայացուցիչներ էր նշանակել:
Մեկ այլ հաղորդագրությամբ APA-ն տեղեկացնում է, որ այսօր Մարտակերտի և Խոջալուի շրջաններում վերաբնակեցման հերթական փուլն է իրականացվել՝ այդ շրջաններ ապրելու է տեղափոխվել 44 ընտանիք՝ 176 մարդ:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



