Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉկա երաշխիք, որ գազը չի թանկանա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելով՝ վերջին ութ տարում գազն առնվածն երկու անգամ թանկացրել է:
«Գիտե՞ք, որ նախկինում էլ է գազի գինը թանկացել, դուք տեղյակ չեք եղել: 2019 թվականին թանկացել է, հետո չեմ հիշում 23-ին, թե 22-ին, ուղղակի ՀՀ կառավարությունը Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ կարողացել է այնպես անել, որ դա նկատելի չլինի Հայաստանի ժողովրդի համար», - ասել է Փաշինյանը:
Նախօրեին հրապարակված ԵԱՏՄ զեկույցի հեղինակները նշել էին, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման դեպքում երկրի կողմից արտադրվող ապրանքների արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կնվազի գրեթե կիսով չափ, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի 55.6 տոկոսով, երկրի ՀՆԱ-ն կնվազի 15.6 տոկոսով, գազի գինը Հայաստանի համար կաճի 69 տոկոսով և այլն:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ, գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի համարելով, ասել է, որ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։



