Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2026 թվականի դեկտեմբերի 1-ից բաժանորդը կարող է օպերատորից պահանջել ոչ միայն զանգերի և SMS-ների, այլև ինտերնետի օգտագործման, միջազգային ռոումինգի և երրորդ անձանց կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ՝ հարցմանը նախորդող մինչև մեկ տարվա համար, եթե այդ ծառայությունները վճար են առաջացրել։ Էլեկտրոնային եղանակով տեղեկություններն օպերատորը տրամադրում է անվճար։

 

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նոր կարգը հաստատվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2026 թվականի սեպտեմբերի 9-ի N 249-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի դեկտեմբերի 1-ից։ Ուժը կորցրած է ճանաչվում Հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 21-ի N 261-Ն որոշումը, որով օպերատորը բաժանորդի միայն գրավոր դիմումով տրամադրում է զանգերի և SMS-ների տվյալները, իսկ անվճար տրամադրման պահանջ սահմանված չէ։

 

Ի՞նչ տեղեկություններ է տրամադրում օպերատորը

 

Կարգի 2-րդ կետի համաձայն՝ ամրակցված կամ շարժական կապի օպերատորը բաժանորդի գրավոր կամ էլեկտրոնային հարցման դեպքում տրամադրում է տեղեկություններ մուտքային և ելքային զանգերի, ինտերնետ օգտագործման ծավալների, SMS-ների, միջազգային ռոումինգի, երրորդ անձանց կողմից կամ համատեղ մատուցված և այլ ծառայությունների վերաբերյալ, եթե դրանք սակագրվել են և բաժանորդի համար վճար են առաջացրել։ Ժամանակահատվածն ընտրում է բաժանորդը՝ հարցմանը նախորդող մինչև մեկ տարվա սահմաններում։

 

Կարգի 3-րդ կետի համաձայն՝ տեղեկություններն առնվազն պարունակում են.

 

  • զանգերի և SMS-ների հեռախոսահամարները, ամսաթիվը, ժամը, րոպեն, վայրկյանը, տևողությունը և արժեքը,
  • ինտերնետ սեսիաների մեկնարկի ամսաթիվը, ժամը, րոպեն, վայրկյանը, օգտագործված ծավալը և արժեքը՝ բացառությամբ առանց ծավալի սահմանափակման ամրակցված կապի ինտերնետի,
  • ռոումինգի դեպքում՝ նույն տվյալներն ըստ երկրի և ռոումինգի օպերատորի,
  • երրորդ անձանց և այլ ծառայությունների դեպքում՝ ծառայության անվանումը և արժեքը։

Վճար չառաջացրած ծառայությունների տվյալները տրամադրելն օպերատորի իրավունքն է (4-րդ կետ)։

 

Ինչպե՞ս և ինչ գնով

 

Տեղեկությունները տրամադրվում են բաժանորդի նախընտրած՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային փոստով, օպերատորի կայքով կամ բջջային հավելվածով դրանք տրամադրվում են անվճար (5-րդ կետ)։ Տրամադրման կարգը, պայմանները, այդ թվում՝ մերժման հիմքերը, և վճարները օպերատորը հրապարակում է իր պաշտոնական կայքում՝ մինչև դրանց ուժի մեջ մտնելը (7-րդ կետ)։

 

Ո՞ր տվյալներն են տրամադրվում միայն դեկտեմբերի 1-ից սկսած

 

Կարգի 6-րդ կետի համաձայն՝ 2026 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ սեսիաների, երրորդ անձանց և այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են միայն 2026 թվականի դեկտեմբերի 1-ից սկսած ժամանակահատվածի համար։

Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Տղամարդը փորձել է սպանել իր 19-ամյա դստերը՝ ամուսնանալուց հրաժարվելու համարՌուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին Ձերբակալություններ` Ստեփանավանում Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ