Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպական իշխանությունները հետաքննում են Ֆրանսիայում և ԵՄ այլ երկրներում տեղի ունեցած անկարգություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը, հաղորդում է Financial Times-ը։ Պարբերականի հատուկ ծառայությունների աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսամետ օգտահաշիվները բռնության տեսանյութեր և կեղծ տեղեկություններ են տարածել բողոքի ակցիաների մասին։ «Հնարավոր է, որ ռուսական տեղեկատվական արշավներ իրոք իրականացվում են, սակայն հարթակները չպետք է ալգորիթմների միջոցով խթանեն դրանց տարածումը»,— հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը։ ԵՄ դիվանագիտական ծառայության տվյալներով՝ եվրոպական երկրների շարքում միայն Ուկրաինան է Ֆրանսիայից ավելի հաճախ թիրախավորվում արտաքին ապատեղեկատվական գործողությունների կողմից։

Ֆրանսիայի իշխանությունները հատուկ ծառայություններին հանձնարարել են պարզել՝ արդյոք ռուս գործակալները կարո՞ղ էին փողոցներում բռնություններ հրահրել։ Հետաքննությունը դեռ վաղ փուլում է։ Եվրոպական հետախուզությունում FT-ի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ ռուսական տեղեկատվական արշավները հիմնականում արդեն իսկ տեղի ունեցող իրադարձությունների արձագանքն էին և սահմանափակվում էին համացանցով։ Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն անկարգություններն անվանել է հիբրիդային պատերազմի դրսևորում, որը TikTok-ի, YouTube-ի և սոցցանցերի միջոցով մղվում է եվրոպական երկրների դեմ։ Նրա համոզմամբ՝ Արևմուտքը չի գիտակցում կատարվողը և պատասխան քայլեր չի ձեռնարկում։

Եվրոպական հետախուզությունում FT-ի աղբյուրի խոսքով՝ իշխանությունները մտադիր են նախևառաջ ստուգել ծայրահեղ ձախ խմբավորումների գործունեությունը։ Թերթի զրուցակիցը կարծում է, որ անկարգությունները ներքաղաքական արմատականացման հետևանք են, ոչ թե արտաքին միջամտության։ Եվրոպական հետախուզության մեկ այլ ներկայացուցիչ կոչ է արել չգերագնահատել Ռուսաստանի և այլ օտարերկրյա պետությունների դերը։ «Մարդիկ փողոց են դուրս գալիս, որովհետև իշխանություններից ունեն իրական դժգոհություններ։ Օտար պետությունները փորձում են թեժացնել բողոքի տրամադրությունները, սակայն նրանց դերը պետք չէ ուռճացնել։ Չափազանց պարզունակ կլիներ ասել, թե ամեն ինչում ռուսներն են մեղավոր»,— հայտարարել է նա FT-ին։

Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Դավիդ Կոլոնը FT-ին պատմել է, որ կրեմլամետ բլոգերները կեղծ տեղեկություններ են տարածել անկարգությունների մասին։ Նա նշել է ռուսական ազդեցության «Մատրյոշկա» և «Storm-1516» ցանցերը։ Միաժամանակ Կոլոնը գտնում է, որ այդ օգտահաշիվները կանգնած չեն եղել բողոքի ակցիաների կազմակերպման ետևում։

FT-ն հայտնաբերել է մի քանի օգտահաշիվներ, որոնք այլ երկրների տեսանյութերը ներկայացրել են որպես Ֆրանսիայի անկարգությունների կադրեր։ Դրանցից մեկը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ցուցարարները հրատեխնիկա են նետում։ Իրականում այն նկարահանվել էր Թբիլիսիում՝ 2024 թվականի բողոքի ցույցերի ժամանակ։ Տեսագրությունը հավաքել է գրեթե 6 միլիոն դիտում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նման նյութեր տարածել են ռուսամետ և ծայրահեղ աջակողմյան օգտահաշիվները, որոնք նախկինում ևս աչքի էին ընկել ապատեղեկատվական արշավներում։

Իրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Տղամարդը փորձել է սպանել իր 19-ամյա դստերը՝ ամուսնանալուց հրաժարվելու համարՌուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին Ձերբակալություններ` Ստեփանավանում Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսըԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել