Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Կողմերն անդրադարձել են տնտեսական կապերի ամրապնդման հնարավորություններին՝ կարևորելով փոխշահավետ համագործակցության զարգացումը։
Ընդգծվել է նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման նշանակությունը՝ որպես երկկողմ քաղաքական երկխոսության խորացման կարևոր ուղղություն։
Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհուն



