ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են Լուգանսկի կենտրոնում գտնվող Լուգանսկի հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը, որն առաջացել էր անօդաչու սարքերի մասշտաբային հարձակումից հետո: Այս մասին հայտնել են շրջանի ԱԻՆ մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Գիշերը անօդաչու սարքերը հարվածել են Լուգանսկի հեռախոսային ընկերության շենքին: Կրակը ընդգրկել է ամբողջ մակերեսը՝ 1-ինից մինչև 10-րդ հարկերը: Բաց հրդեհը մարվել է ժամը 9:22-ին: Շարունակվում է հրդեհի հետևանքների վերացումը և անհետ կորածների որոնումը, որոնք հնարավոր է դեպքի պահին շենքի ներսում են գտնվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարվածի հետևանքով ճակատային հատվածների վնասվածքներ են ստացել հարակից շենքերը: Փրկարարների աշխատանքը բարդանում էր թշնամական դրոնների կրկնակի հարձակումների սպառնալիքով:



