Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարկել․

Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին քրդերին առնչվող զարգացումները հաճախ դուրս են մնում ուշադրության կենտրոնից։

2026 թվականի օգոստոսի 25-ին Սիրիայի ժողովրդավարական ուժերի (ՍԺՈւ, SDF) հրամանատար Մազլում Աբդին Դամասկոսում հայտարարեց ՍԺՈւ-ի և Ինքնավար վարչակազմի լուծարման, ինչպես նաև դրանց կառույցները սիրիական պետական համակարգին և բանակին ամբողջությամբ ինտեգրելու մասին։ ՍԺՈւ-ն, որի հիմքը քրդական ուժերն են, ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։ Կազմակերպությունը վերահսկում էր Սիրիայի զգալի տարածքներ՝ հիմնականում երկրի հյուսիսային հատվածներում և Եփրատ գետից արևելք։

2024 թվականի դեկտեմբերին Սիրիայում Բաշար Ասադի տապալումից հետո նոր իշխանությունն Ահմադ ալ-Շարաայի գլխավորությամբ քրդերից պահանջեց վայր դնել զենքը, ինչպես նաև մերժեց քրդերին ինքնավարություն տրամադրելու որևէ տարբերակ։ 2025 թվականի մարտին ՍԺՈւ-ի և Սիրիայի նոր իշխանության միջև ձեռք բերված պայմանավորվածության կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2025 թվականի ավարտը։ Սիրիական կառավարական ուժերը 2026 թվականի հունվարին լայնածավալ հարձակում սկսեցին՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով Եփրատից արևելք գտնվող խոշոր քաղաքները, այդ թվում՝ Ռաքքան և Դեյր էզ Զորը։ Արդյունքում՝ ավարտվեց քրդերի ձևավորած դե ֆակտո ինքնավարությունը։ ԱՄՆ-ը չմիջամտեց զարգացումներին՝ այդպիսով ընդգծելով իր աջակցությունն Ահմադ ալ-Շարաայի գլխավորած անցումային կառավարությանը։ Դրանից առաջ՝ հունվարի 6–10-ը, սիրիական կառավարական ուժերը Թուրքիայի աջակցությամբ իրենց վերահսկողության տակ էին վերցրել Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերը։ Հարձակման ընթացքում Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում գործող արաբական ցեղային կազմավորումների զգալի մասը ևս անցել էր կառավարական ուժերի կողմը։

2026 թվականի հունվարի 29-ին ձեռք բերված համաձայնագիրը նախատեսում է հրադադար և Սիրիայի ժողովրդավարական ուժերի ռազմական ու քաղաքացիական կառույցների աստիճանական փոխանցում սիրիական պետությանը։ Փոխանցման ենթակա օբյեկտների թվում են սահմանային անցակետերը, նավթահանքերն ու բանտերը։

Ավելի վաղ՝ հունվարի 16-ին, թիվ 13 հրամանագրով, Սիրիայի նախագահը ճանաչել էր քրդերի մի շարք իրավունքներ։ Մասնավորապես՝ քրդերենը ճանաչվել էր ազգային լեզու, Նովրուզը՝ պետական տոն, իսկ քրդական ծագում ունեցող բնակիչների համար նախատեսվել էր Սիրիայի քաղաքացիություն ստանալու հնարավորություն։

Սիրիայում տեղի ունեցող այս զարգացումները փոխկապակցված են Թուրքիայում PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) լուծարման գործընթացի հետ։ 2025 թվականի փետրվարին կազմակերպության բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ էր արել դադարեցնել զինված պայքարը, վայր դնել զենքերն ու լուծարել կուսակցությունը։ Մայիսին PKK-ն հայտարարել էր լուծարման մասին, իսկ ամռանը նրա մարտիկները խորհրդանշական արարողությամբ այրել էին զենքերը։ «Թուրքիան առանց ահաբեկչության» նախաձեռնության շրջանակում Թուրքիայի խորհրդարանն օգոստոսի 10-ին ընդունել էր «Ազգային համերաշխության և սոցիալական ինտեգրման ամրապնդման մասին» օրենքը։ Փաստաթղթին կողմ էր քվեարկել 468 պատգամավոր, դեմ՝ 88-ը։ Օրենքով սահմանվել էր PKK-ի զինաթափման և լուծարման հաստատման մեխանիզմը, ինչպես նաև որոշ անդամների քրեական հետապնդումը ժամանակավորապես հետաձգելու հնարավորություն։ Սակայն, այն չի նախատեսում համաներում։

Այս երկու զարգացումները կարևոր ձեռքբերում են Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների համար։ Թուրքիայում ավարտին է մոտենում ավելի քան չորս տասնամյակ տևած քրդական զինված պայքարը, իսկ Սիրիայում սահմանամերձ տարածքներում սահմանափակվում են քրդական ուժերի ինքնուրույն գործունեության և ինքնակառավարման հնարավորությունները։ Իր հերթին Սիրիայի կառավարությունն ամրապնդում է դիրքերը՝ վերահսկողություն հաստատելով երկրի գրեթե ողջ տարածքի նկատմամբ։ Հաշվի առնելով Անկարայի զգալի ազդեցությունը Դամասկոսի գործող իշխանությունների վրա՝ այս զարգացումները նպաստում են նաև Թուրքիայի տարածաշրջանային կշռի մեծացմանը։ Նման իրավիճակը կարող է հակասել Իսրայելի շահերին։ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին՝ փորձելով չեզոքացնել դրանք։ Հարվածների թիրախում են հայտնվել նաև այն օբյեկտները, որտեղ Թուրքիան մտադիր էր տեղակայել իր ուժերը։

Թուրքիայի և Իսրայելի միջև վերջին տարիներին խորացող լարվածության պայմաններում Սիրիայում Անկարայի ազդեցության ընդլայնումն ու թուրքական ռազմական ներկայության հնարավոր ամրապնդումը կարող են լրացուցիչ մարտահրավերներ ստեղծել Իսրայելի համար։ Այս զարգացումների մեկ այլ հնարավոր հետևանք կարող է լինել Թուրքիայի ազդեցության մեծացումը Լիբանանում։ Վերջին տարիներին Անկարան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Լիբանանում, որտեղ ավանդաբար կարևոր դեր են ունեցել Իրանն ու Սաուդյան Արաբիան։ Սակայն Իրանի և նրա դաշնակից «Հիզբալլահի» դեմ իրականացված ռազմական հարվածները փոխել են տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը՝ հնարավորություններ ստեղծելով Թուրքիայի համար՝ ընդլայնելու իր քաղաքական ազդեցությունը։

Այսպիսով՝ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դիրքերն Իրանի ազդեցության նախկին գոտիներում և դառնալ Արևելյան Միջերկրականում ավելի ազդեցիկ դերակատար։ Անկարայի հավակնությունների ընդլայնումը կարող է սրել տարածաշրջանային մրցակցությունը և ավելի խորացնել Թուրքիայի ու Իսրայելի միջև առկա լարվածությունը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Զելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի