Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան
ԼԱՅՖՆիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետենը և նրա արգենտինացի զուգընկեր Նիկո Կինանը հայտարարել են, որ ձվաբջջի դոնորի և փոխնակ մոր օգնությամբ երեխա են ունենալու.
«Մեր կյանք է գալիս մի շատ յուրահատուկ մարդ։ Կհանդիպենք 2027 թվականին, փոքրի՛կ», - Instagram-ում գրել է զույգը՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նրանք պահում են հղիության ուլտրաձայնային հետազոտության պատկերը։
Յետենի «D66» կուսակցությունը հայտնել է, որ հղիությունը հնարավոր է դարձել նիդեռլանդացի երկու ընկերուհու օգնությամբ, որոնք արդեն երեխաներ ունեն։
«Մենք անչափ շնորհակալ ենք, որ երկու հրաշալի կանանց շնորհիվ այժմ հնարավորություն ունենք իրականություն դարձնել մեր երազանքը», - ասել է վարչապետը։ Նիդեռլանդների վարչապետն ու հոկեիստ զուգընկերը նշանադրվել են 2024 թվականին։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
4
Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհուն
5
Լավ նորություն թոշակառուների համար



