ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի համաձայն՝ Եվրամիությանը միանալու՝ Երևանի որոշումից բխող ռիսկերը հարցեր են առաջացնում ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ։ Զեկույցը, որը պատրաստել են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, անդրադառնում է Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքներին։
«Հայաստանի Հանրապետության կայացրած որոշումից և դրա իրականացմանն ուղղված միջոցառումներից բխող ռիսկերը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման (և, հետևաբար, ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների)տեսանկյունից հարց են բարձրացնում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շարունակման կարգավիճակի վերաբերյալ»,-նշվում է զեկույցում։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
4
Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհուն
5
Լավ նորություն թոշակառուների համար



