Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան

ԲԼՈԳ
Նիկոլ Փաշինյանի քաղաքական մտածողության որոշ առանձնահատկություններ կարելի է բնութագրել «գեոպոլիտիկ հեդոնիզմ» հասկացությամբ՝ աշխարհաքաղաքական հարմարվողականության և խաղաղ, բարեկեցիկ կյանքի խոստման համադրությամբ։

Այս մոտեցումը հետաքրքիր զուգահեռ է ստեղծում Հյուսիսային Կորեայի Չուչխեի և հեդոնիզմի միջև։ Չուչխեն հռչակում է ինքնաբավությունն ու սեփական ուժերին ապավինելը, բայց գործնականում համադրվել է անհատի ենթարկման և առաջնորդի իշխանության գաղափարական հիմնավորման հետ։ Հեդոնիզմը, հակառակը, առաջնային է համարում հաճույքն ու բարեկեցությունը։

Փաշինյանի քաղաքականության մեջ այս երկու տրամաբանությունները կարելի է դիտարկել հետևյալ կերպ․ իշխանությունը հավակնում է սահմանել հասարակության պատկերացումները պետության ապագայի մասին՝ միաժամանակ առաջարկելով խաղաղությունն ու անձնական բարեկեցությունը որպես քաղաքականության գլխավոր նպատակներ։ Ազգային հավակնությունների վերանայումը ներկայացվում է որպես իրատեսություն, իսկ արտաքին միջավայրին հարմարվելը՝ որպես խաղաղության հասնելու անհրաժեշտ պայման։

Այստեղ է գեոպոլիտիկ հեդոնիզմի էությունը․ պետության ռազմավարական ընտրությունները գնահատվում են առաջին հերթին ներկա վտանգները նվազեցնելու և հարաբերականորեն հանգիստ կյանք ապահովելու տեսանկյունից։ Երկարաժամկետ ինքնուրույնության հարցը կարող է երկրորդ պլան մղվել՝ հանուն ներկա կայունության։

Խնդիրը խաղաղությունը կամ բարեկեցությունը կարևորելը չէ։ Խնդիրն այն է, երբ դրանց խոստումը դառնում է արտաքին քաղաքական զիջումները հիմնավորելու միջոց, իսկ ազգային նպատակների վերանայումը՝ հասարակությանն առաջարկվող միակ իրատեսական ճանապարհը։ Այդ դեպքում քաղաքացին ոչ միայն հարմարվում է աշխարհաքաղաքական իրողություններին, այլև կարող է աստիճանաբար ընդունել, որ իր պետության ռազմավարական հնարավորությունների սահմանները որոշվում են արտաքին ուժերի հարաբերակցությամբ։

Այս իմաստով Չուչխեն և հեդոնիզմը հանդես են գալիս որպես երկու տարբեր, բայց համադրելի տրամաբանություններ․ առաջինը՝ գաղափարական ենթարկման, երկրորդը՝ անձնական բարեկեցության գերակայության։ Դրանց քաղաքական միաձուլումը կարող է ստեղծել մի մոդել, որտեղ հասարակությունից ակնկալվում է ընդունել իշխանության սահմանած ռազմավարական ուղին՝ դրա դիմաց ակնկալելով խաղաղություն ու բարեկեցություն։

Գեոպոլիտիկ հեդոնիզմի գլխավոր վտանգն այն է, որ իշխանությունը կարող է արտաքին պարտադրանքներին հարմարվելը ներկայացնել որպես խաղաղության ընտրություն, իսկ ազգային ռազմավարական հավակնություններից հրաժարվելը՝ որպես իրատեսություն։ Այս տրամաբանությամբ պետությունը ոչ թե փորձում է ընդլայնել իր ինքնուրույն գործելու հնարավորությունները, այլ աստիճանաբար հարմարեցնում է իր նպատակները արտաքին ուժերի սահմանած հնարավորություններին։

Ըստ էության՝ հասարակությանն այդ ընթացքում առաջարկվում է գործարք՝ ավելի քիչ ռազմավարական հավակնություններ՝ հանուն ավելի հանգիստ ներկայի։ Բայց պետության ինքնիշխանությունը չի չափվում նրանով, թե որքանով է նա հարմարվել ստեղծված իրավիճակին, այլ նրանով, թե որքանով է կարողանում ինքնուրույն որոշել իր ապագան։ Եթե խաղաղության խոստման դիմաց Հայաստանը կորցնում է այդ հնարավորությունը, ապա ձեռք բերված հանգստությունը կարող է վերածվել ռազմավարական կախվածության, իսկ այսօր ներկայացվող իրատեսությունը՝ վաղվա անշրջելի սահմանափակման։
 
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա Ղահրամանյան