ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»
ԼԱՅՖ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Խոհարարի միջազգային օր, Վիճակագրության միջազգային օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1797- վախճանվել է Ռուսաստանի կայսրության հայազգի պատմաբան, Ռուսաստանի դոմինիկյանների պաշտոնական պատմիչ-ժամանակագիր Կղեմենս Խոդիկևիչը։
1819 –ծնվել է հայկական ծագումով լեհ դաշնակահար Կարոլ Միկուլին (Կարոլ Պստիկյան)։
1890- ծնվել է սփյուռքահայ հասարակական և մշակութային գործիչ Տիգրան Խրլոպյանը։
1899 –ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Արմեն Գուլակյանը։
1913- ծնվել է ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Հակոբ Հակոբյանը։
1921– Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Ֆրանսիան առանձին հաշտություն է կնքել Թուրքիայի հետ, որով հրաժարվել է Թուրքիայի դեմ պայքարից և իր զորքերը հանել է Կիլիկիայից, ինչի հետևանքով փաստացի թուրքերին տրվել է հայկական նոր կոտորածների հնարավորություն:
1925– վախճանվել է ազատագրական շարժման գործիչ Արմենակ Եկարյանը՝ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։
1989 - Գյումրու մոտ վթարվել է Ուլ յանովսկի մարդատար ավիացիայի Ил-76 ինքնաթիռ, որի արդյունքում զոհվել է 15 մարդ։
2002-Հայաստանի 654 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
2003-ՀԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվի և Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտների շենքերի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել այդ ինստիտուտների գիտաշխատողները՝ իրենց վրդովմունքն ու ցասումը արտահայտելով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքը Կաթողիկոսական վեհարան կառուցելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրելու՝ կառավարության որոշման դեմ:
2008- Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ։
2009- Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատավարությունը:
2012-«Տառ-Քարեր» պուրակի բարձրադիր մասում տեղի է ունեցել Քրիստոսի խաչելության տարիքը խորհրդանշող 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչի հանդիսավոր բացումը:
2022- Ռուբեն Վարդանյանը տվել է համաձայնություն՝ աշխատել Արցախի Հանրապետության պետնախարար:
2023-Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ցույց է սկսվել, որից հետո իրավիճակը սրվել է, և ցուցարարները մտել են ներկայացուցչության շենք՝ պահանջելով հանդիպում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։
2025- ձերբակալվել է Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
ԱՇԽԱՐՀ
1616 - ծնվել է դանիացի անատոմ Թոմաս Բարտոլին, որը հայտնագործել է մարդու լիմֆատիկ համակարգը։
1671 -Նոր Ֆրանսիայի (Հյուսիսային Ամերիկա) բոլոր բնակիչներին խորհուրդ է տրվել ամուսնանալ միայն ֆրանսուհիների հետ։
1696 -Ռուսաստանում բոյարական Դուման որոշում է ընդունել ստեղծել մշտական գործող ռուսական նավատորմ։
1774 -Ամերիկյան մայրցամաքային կոնգրեսն էմբարգո է դրել Մեծ Բրիտանիայի հետ առևտրի վրա։
1803 -ԱՄՆ-ի Սենատը հաստատել է ֆրանսիական Լուիզիանիայի գնման գործարքը։
1818- Անգլիան և ԱՄՆ-ն որոշել են, որ Կանադայի և ԱՄՆ-ի միջև սահմանը պետք է անցնի հյուսիսային 49-րդ զուգահեռականով։
1842– տեղի է ունեցել Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայի պրեմիերան:
1900 –ծնվել է անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ Ջեկ Լինդսեյը։
1900-Ամուդսենի արշավախումբը ուղևորվել է Հարավային բևեռ։
1916– Սևաստոպոլում պայթել է «Կայսրուհի Մարիա» ռազմական նավը:
1929- ԽՄԿԿ Կենտկոմը պաշտոնապես հայտարարել է ԽՍՀՄ-ում համընդհանուր կոլեկտիվացման գործընթացի մասին։
1944- խորհրդային բանակը և հարավսլավական պարտիզանները համատեղ ազատագրել են Բելգրադը։
1964 - «Ռոլլինգ Սթոունը» առաջին համերգն է տվել Փարիզում, որի ժամանակ ծագած անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 150 մարդ։
1964 –վախճանվել է ԱՄՆ-ի 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։
1971– ծնվել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը:
1982– Մոսկվայի Լուժնիկի ստադիոնում խորհրդային «Սպարտակ» և հոլանդական «Հառլեմ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ, որոնց հետևանքով զոհվել է 66, վիրավորվել՝ 61 մարդ:
1993- Հոլանդիայի կառավարությունը որոշել է արգելել մարիխուանայի վաճառքը արտասահմանյան զբոսաշրջիկներին, սակայն այդ արգելքը չի վերաբերել տեղաբնակներին։
2011- լիբիացի ապստամբներն իրենց հայրենի Սիրթ քաղաքում հաշվեհարդար են տեսել երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի հետ և սպանել նրան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



