Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ պաշտոնանկ է արվել պետական արարողակարգի ծառայության պետը: Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Իհարկե, դժվար թե այդ որոշումը կապ ունենա այն ակնհայտ բացթողման հետ, որ այս օրերին Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին, նաև այլ բարձրաստիճան հյուրերից ոչ մեկը չեն այցելել հայության հոգևոր մայրաքաղաք՝ Էջիմածին, չեն եղել Մայր Աթոռում, չեն արժանացել Ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությանը:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս պահին անէական է, թե ինչու է Փաշինյանը պաշտոնից ազատել պետական արարողակարգի ծառայության պետին: Էականն այն է, որ Հայաստանի պետական արարողակարգը արմատապես նենգախեղվել է ու ծամածռվել: Չէ, ոչ ազատված կամ չազատված պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով, այլ հենց Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ:

Գրեթե անհնար էր պատկերացնել, որ նախկինում, ասենք՝ 10, 15 կամ 20 տարի առաջ օտարերկրյա որևէ բարձրաստիճան պաշտոնյա, միջազգային խոշոր կազմակերպության ղեկավար ժամաներ Հայաստան և հանկարծ չայցելեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու թանգարան-ինստիտուտ, ըստ հնարավորության՝ հանդիպում չունենային Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Իսկ «փաշինյանական Հայաստանում» կամ նրա ասած «իրական Հայաստանում» քպական իշխանություններն, ինչպես երևում է, ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստան ժամանող օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը հանկարծ ու հանկարծ չհանդիպեն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, չլինեն Մայր Աթոռում, չտեսնեն Մայր տաճարը:

Սա այլևս լրացուցիչ անգամ հիմնավորում է, որ փաշինյանական իշխանությունը իրականում պատերազմում է հենց Եկեղեցու դեմ:

Հանրահայտ է՝ Փաշինյանն ատում է Ամենայն հայոց կաթողիկոսին, բոլոր հնարավոր ու քստմնելի եղանակներով հալածանքների է ենթարկում Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականներին, չի շրջանցում նրանց մերձավորներին ու հարազատներին, ուզում է զավթել Հայ առաքելական եկեղեցին ու այն դարձնել կառավարությանն առընթեր ձեռնասուն «հիմնարկ»: Շատ է սրա մասին խոսվել, բազմիցս հիմնավորված ներկայացրել ենք այդ խնդիրները, էլ ավելի բազմիցս դրա մասին խոսել են ոչ իշխանական ու ազգային շրջանակների ներկայացուցիչները: Բայց տվյալ պահին սոսկ դա չէ հարցը:

Հարցն այն է, որ, օրինակ՝ ընտանիքները, որպես կանոն, երբ հյուր են ունենում, իրենց ներքին խնդիրները չեն փաթաթում այդ հյուրերի վզին, չեն պարտադրում նրանց: Համամիտ ենք, որ համեմատությունը, բոլոր համեմատությունների նման, ոչ լիարժեք է, բայց իրավիճակը որոշակի նմանություններ ունի:

Տեսեք, զավեշտական, եթե չասենք՝ ծաղրական ու վիրավորական պատկեր է ձևավորվում փաշինյանական իշխանության որդեգրած անընկալելի և անընդունելի մոտեցման հետևանքով: Օրինակ՝ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելում է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Շատ լավ է անում, շատ ճիշտ է, որ նրան «տարել են» Զվարթնոց: Բայց, միևնույն ժամանակ, աչք է ծակում, որ նա չի այցելում Մայր Աթոռ: Ինչպե՞ս դա հասկանալ:

Այս առնչությամբ ամենից դիպուկը, կարծում ենք, Մայր Աթոռի Թանգարանների և արխիվի տնօրեն, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանն է արտահայտվել. «Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր Տաճարը։

Հենց Մայր Տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, իսկ Զվարթնոցի տաճարն ընդամենը մաս էր կազմում Մայր Տաճարի հայտի: Ցավալի է ու դատապարտելի, նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության: Հայոց Եկեղեցին՝ իր Մայր Աթոռով, կանգուն է և տեր է իր ողջ աշխարհասփյուռ ժառանգության»:

Կամ, օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «տարել են» Մատենադարան, «Թումո»: Շատ լավ է, իհարկե: Բայց ո՞ւմ, այդ ո՞ր ազգային կառույցի շնորհիվ գոյություն ունի Մատենադարանը, այդ ի՞նչ մատյաններ են այնտեղ պահվում, ովքե՞ր են եղել այդ մատյանների ճնշող մեծամասնության գրիչները, ծաղկողները: Առաջին հերթին հենց հայոց Եկեղեցին է եղել պահողը, պահպանողը և փայփայողը այդ ահռելի մշակութային ու քաղաքակրթական ժառանգության: Մայր Աթոռի մատյանները նվիրաբերելու շնորհիվ է, որ Մատենադարանը բովանդակություն է ստացել: Լավ, բա ոչ մեկի մտքով չի անցե՞լ, որ ասի՝ ախր, եթե մարդուն տանում ենք Մատենադարան, միգուցե արժե՞, որ նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էլ այցելի:

Ավելին, խիստ զարմանալի ու վրդովեցուցիչ է, որ նման բան չի անցել նաև օտարերկրյա բարձրաստիճանների ու նրանց աշխատակազմերի մտքով: Ոչ մեկի մտքով չի անցել, որ գալ Հայաստան ու չայցելել Մայր Աթոռ, չլինել Մայր Տաճարում, էլ չենք ասում՝ չհանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսին, նշանակում է դրսևորել մեծագույն անքաղաքավարություն, նշանակում է ցույց տալ արմատական անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի ու Հայաստանի հանդեպ:

Դժվար չէ ենթադրել, որ Հայաստանի կառավարությունը, որպես պաշտոնական ընդունող կողմ, իր բարձրաստիճան հյուրերին պարզորոշ հասկացրած կամ ակնարկած լինի, որ անցանկալի են դիտում նրանց հնարավոր այցելությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կամ հնարավոր հանդիպումը հայության հոգևոր առաջնորդի հետ: Հնարավոր է: Բայց նրանք էլ, ըստ երևույթին, մեծ ցանկություն չեն դրսևորել, հակառակ դեպքում՝ կհասկանային, որ գալ քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկիր ու չայցելել Մայր Տաճար, ամենից առաջ կնշանակի ի ցույց դնել սեփական անգիտությունը կամ արհամարհանքը:

Ի դեպ, խոսքը միայն COP17-ի մասնակիցների մասին չէ: Նախքան ընտրությունները նույն Փաշինյանի համար Մակրոնի «Եվրոպական քաղաքական համայնքի» տասնյակ մասնակիցներն էլ միահամուռ դրսևորեցին իրենց խորին արհամարհանքը Հայաստանի ու հայության հանդեպ, քանի որ նրանցից ոչ մեկը չայցելեց Մայր Աթոռ ու Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպելու շնորհք չունեցավ: Հնարավոր է՝ նրանք անհավատնե՞ր են:

Բայց սա հավատքի ու կրոնական պատկերացումների հարց չէ: Սա պետականության, ազգի, երկրի, ժողովրդի պատմական ու մշակութային խորքի ընկալման հարց է:

Պետական իշխանության մարմիններն ու Եկեղեցին կարող են տարամետ մոտեցումներ ունենալ: Չնայած մեր կոնկրետ պարագայում դա պետական իշխանության ժամանակավոր կրողներն են հարձակվել Հայոց եկեղեցու վրա, բայց առժամանակ անգամ այդ անընդունելի հանգամանքը մի կողմ դնենք:

Խնդիրը պետականության դիրքավորումն ու աշխարհին ներկայանալու կարողունակությունն է:

Հաջորդ հարցը. Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը COP-17-ի ժողովատեղիից շատ հեռու չէ: Քանի՞սը գնաց: Ավելի ճիշտ՝ քանիսի՞ն «տարան»: «Եվրոհամայնքի» ժամանակ էլ ընդամենը մի քանի «եվրոհյուր» դա արեց: Դե, երևի այն պատճառով, որ Փաշինյանի համար Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջնահերթություն չէ:

Բայց մյուս կողմից՝ եթե Փաշինյանի ու իր կառավարության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջնահերթություն չէ, եթե Արցախը բեռ էր, եթե Հայոց եկեղեցին իրենց համար թշնամի է, եթե Հայոց պատմությունն իրենց համար մոռանալի է, եթե Արարատն ուրանալի է, ապա... ո՞վ են իրենք և ի՞նչ կապ ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի հետ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել