Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 19-ին` ժամը 11:51-ին, Ռումինիայի Վրանչա սեյսմիկ գոտում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ։ Այն զգացվել է նաև Մոլդովայի Հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Քիշնևում։ Այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 121 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Ռումինիայի Նեհոյու քաղաքից մոտ 13 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։
Վրանչա սեյսմիկ գոտին Ռումինիայի ամենաակտիվ սեյսմիկ տարածաշրջանն է, որի հետ կապված են երկրում ժամանակի ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժերից մի քանիսը։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
4
Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհուն
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



