Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկերը, հոկտեմբերի 19-ից մեկնարկում է «Հոգատար՝ գործով» կարգախոսով բնապահպանական արշավ՝ նպատակ ունենալով բնության հանդեպ հոգատարությունը դարձնել ամենօրյա սովորություն։ Նախաձեռնության շրջանակում ընկերությունը հանդես է գալիս երեք տարբեր առաջարկով: Այսպիսով, հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 19-ը Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում ֆիզիկական անձինք կարող են հանձնել իրենց հին՝ սարքին կամ անսարք բջջային հեռախոսը և յուրաքանչյուր հանձնված հեռախոսի դիմաց 5% զեղչով ձեռք բերել Apple, Xiaomi կամ Honor սմարթֆոն։ Առաջարկի նպատակն է ձևավորել պատասխանատու սպառման մշակույթ՝ հին հեռախոսները աղբի մեջ նետելու փոխարեն:

Միևնույն ժամանակ, Team-ը, Armenia Tree Project-ի հետ համագործակցությամբ նախաձեռնել է անտառատունկ: Բոլոր այն բաժանորդները, որոնք նշված ժամանակահատվածում կմիանան Team-ի COSMO կամ COMBO փաթեթներից ցանկացածին, կդառնան բնապահպանական միջոցառման մասնակից: Team-ը յուրաքանչյուր նոր բաժանորդագրության դիմաց 1 ծառ կտնկի:

«COP17-ի մեր գործընկերությունը միայն տեխնոլոգիաների մասին չէ․ մենք համոզված ենք, որ տեխնոլոգիական առաջընթացն ու կայուն զարգացումը պետք է առաջ շարժվեն միասին։ Այդ պատճառով համաժողովի շրջանակում մեկնարկում ենք բնապահպանական նախաձեռնություններ՝ ներգրավելով մեր գործընկերներին և բաժանորդներին։ Մեր նպատակն է ձևավորել գիտակցություն, որ յուրաքանչյուրիս ամենօրյա ընտրությունը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, և այդ գիտակցությունը վերածել գործի»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Բարսեղյանը։

«Armenia Tree Project-ում ավելի քան 30 տարի մենք աշխատում ենք այն համոզմամբ, որ բնության նկատմամբ հոգատարությունը պետք է արտահայտվի կոնկրետ գործողություններով։ Հայաստանի տարբեր համայնքներում տնկելով ավելի քան 10 միլիոն ծառ՝ մենք գիտենք, որ յուրաքանչյուր ծառի հետևում երկարաժամկետ պատասխանատվություն կա՝ սկսած տնկիների աճեցումից մինչև կենսունակ անտառների ձևավորում։ Ուրախ ենք, որ Team Telecom Armenia-ի հետ համագործակցությամբ հնարավորություն ենք ստեղծում հազարավոր մարդկանց մասնակից դարձնելու Հայաստանի կանաչ ապագայի կերտմանը։ COP17-ը կարևոր առիթ է ցույց տալու, որ կենսաբազմազանության պահպանումը միայն բնապահպանական կազմակերպությունների գործը չէ․ բիզնեսը և յուրաքանչյուր քաղաքացի կարող են իրական փոփոխության մասնակից դառնալ։ Այս նախաձեռնությունը հենց այդպիսի համագործակցության օրինակ է, երբ ամենօրյա ընտրությունը վերածվում է բնության համար երկարաժամկետ ներդրման»,-նշում է Armenia Tree Project-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Էնթոնի Բարսամյանը։ 

Հոկտեմբերի 19-ից կորպորատիվ հաճախորդների համար կմեկնարկի նաև «ԷկոԼինք» ծառայությունը։ Ծառայությանը միացած ընկերությունները կկարողանան իրենց ավտոպարկի էլեկտրական մեքենաները լիցքավորել Team Energy-ի լիցքավորման կայաններում 10% զեղչով։

«Մեզ համար հատկապես կարևոր է, որ այս ճանապարհն անցնենք միասին՝ մեր բաժանորդների, կորպորատիվ հաճախորդների և գործընկերների հետ, որովհետև բնության նկատմամբ պատասխանատվությունը ընդհանուր մշակույթ է, որը ձևավորվում է յուրաքանչյուրիս ընտրություններից ու գործողություններից։ Ուրախ ենք, որ այդ ապագան կառուցում ենք մեր հաճախորդների և գործընկերների հետ»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։

«Հոգատար՝ գործով» նախաձեռնությամբ Team Telecom Armenia-ն COP17-ի շրջանակում խրախուսում է բնության պահպանությանն ուղղված գործնական քայլերը՝ նպատակ ունենալով գործընկերների և հաճախորդների մասնակցությամբ բնապահպանական պատասխանատվությունը դարձնելու առօրյա վարքագծի մաս։

Team-ը կարևորում է, որ կայուն զարգացման գաղափարն արտահայտվի բիզնեսի ամենօրյա գործունեության և որոշումների մեջ։ Ընկերությունը մեծացնում է վերականգնվող էներգիայի օգտագործումը, զարգացնում սեփական արևային էներգիայի արտադրությունը, քայլեր է իրականացնում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ուղղությամբ, ընդլայնում է էլեկտրական ավտոպարկը, կիրառում է թղթի խնայողության և թվայնացման լուծումներ, ինչպես նաև զարգացնում է Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի ողջ տարածքում։

Ընկերության ՋԳ արտանետումների թիրախները վավերացվել են Science Based Targets initiative (SBTi)-ի կողմից, իսկ Team-ը Հայաստանի առաջին տելեկոմ ընկերությունն է, որը թողարկել է կայուն զարգացման պարտատոմսեր՝ ստանձնելով իր գործունեության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու կոնկրետ պարտավորություններ։

Team Telecom Armenia-ն նաև հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը և արժանացել համապատասխան հավաստագրի՝ ամրապնդելով ընկերության՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համակարգային մոտեցումը:


Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]

Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով․ BFMTV Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանՊետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին ավելի մեծ զգոնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում Ծեծկռտուք՝ Երևանում, «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանությանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՈսկու գինը կնվազի՞․ ի՞նչ է սպասվում տարեվերջինՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Այն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԳիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել Լավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. Արմեն Աշոտյան Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պուտինն առջարկով դիմել է Թրամփին Ռուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էՍերիա Ա․ «Լացիո»-ն Թուրինում խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին Պետական ​​դավաճանության կասկածանքով 22-ամյա մի կին է ձերբակալվելԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվել Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհին։ Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան աշնան վերջինԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին «Զելենսկուն միևնույն է». Թրամփը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով