Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բարձր է գնահատել «արքայական» ակումբի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մարդկային որակներն ու կամային հատկանիշները՝ անդրադառնալով նաև Իսպանիայում ֆուտբոլիստի շուրջ ձևավորված մթնոլորտին։
«Վինիսիուսն անհավանական տղա է, և նրա հետ շատ հեշտ է լավ հարաբերություններ պահպանելը։ Ես ամեն օր մի քանի րոպե առանձին զրուցում եմ նրա հետ։
Ես նրան շատ եմ գնահատում, քանի որ նա միշտ կարողանում է դուրս գալ բարդ իրավիճակներից՝ ժպիտը դեմքին։ Եթե ես լինեի նրա փոխարեն, հավանաբար, այլևս այստեղ չէի լինի․ կձգտեի տեղափոխվել մի երկիր, որտեղ ինձ կհարգեին։
Սակայն «Ռեալին» ունեցած հավատարմության և ակումբի հանդեպ տածած սիրո շնորհիվ նա մնաց։ Վինիսիուսը հավատում է, որ ամեն ինչ կարող է դեպի լավը փոխվել, և պահպանում է այդ ժպիտը։ Չկա ոչինչ և ոչ ոք, որ երբևէ կարողանա խլել այն նրանից»,— պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում շշուկներ կային, որ բրազիլացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։



