Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործում
ԲԼՈԳԵրրորդ տարին անցկացվող #MiningArmeniaForum2026-ի երկրորդ օրը շարունակվում են ոլորտային քննարկումներն ու մասնագիտական ելույթները՝ համախմբելով հանքարդյունաբերության ոլորտի տեղական և միջազգային փորձագետների, մասնագետների ու ոլորտի ներկայացուցիչների։
Օրվա քննարկումների առանցքային թեմաներից է «ESG ցուցանիշներից՝ դեպի ներդրումային վստահություն» պանելային քննարկումը:
Մասնակիցներ` • Անի Պապյան, միջազգային և հատուկ նախագծերի ֆինանսավորման բաժնի ղեկավար, Ամերիաբանկ • Պիպա Հովարդ, բնապահպանական ռազմավարության գլխավոր մասնագետ, NatureMetrics • Հովհաննես Մարտիրոսյան, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար • Արմեն Ստեփանյան, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն:
Քննարկման թեման` ESG չափանիշների աճող դերը ֆինանսավորման և ներդրումային որոշումների կայացման գործընթացում, ներդրողների համար առավել կարևոր կայունության ցուցանիշներ, բնապահպանական և կայուն զարգացման տվյալների հավաստիություն:
Մասնակիցները քննարկել են, թե ինչպես կարող են չափելի և վստահելի ESG ցուցանիշները նպաստել ներդրողների վստահության ամրապնդմանը, ֆինանսավորման ընդլայնմանը և պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



