Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Փաստ չէ, որ եթե ԱՄՆ-ը Հայաստանում ռազմակայան բացի, ռուսները կհեռանան» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի, ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունները, ինչպես նաև հետախուզական և այլ ենթակառուցվածքներ կարող են հայտնվել Հայաստանում «Թրամփի երթուղու» նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողության շրջանակներում։ Նա նաև նշել է, որ «Թրամփի երթուղու» գործում հայկական կողմի մասնաբաժինը կազմելու է ընդամենը 26 %, ինչը նշանակում է, որ Երևանն, անշուշտ, չի ունենա վերահսկիչ փաթեթ (թեև կարող է ունենալ արգելափակող փաթեթ)։ Այս գործոնը, բնականաբար, «կասկածի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով տեղափոխվող բեռների անվտանգությունը»։ Շևցովը նաև կարծիք է հայտնել, որ վերահսկելով երթուղին՝ Վաշինգտոնը հանրապետության տարածքում ստեղծում է «պետություն պետության ներսում»։ «Փաստացի, Հայաստանում ստեղծվում է նոր «պետություն պետության ներսում»՝ հետգաղութային դասական մոդելներով, ինչպիսիք արևմտյան ուժերը նախկինում մեծ քանակությամբ ստեղծել են նախկին խորհրդային հանրապետություններում»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։

Արդյո՞ք սա նշանակում է, որ կան լուրջ հիմքեր մտավախություն ունենալու նման սցենարի իրականացման վերաբերյալ։ Այսօր ՄՌԸ-ներ, վաղը ամերիկյան ռազմակայան, իսկ ի՞նչ կլինի ռուսական ռազմակայանի հետ։ «Նման սցենարի իրականացման հավանականությունը բավականին մեծ է,պնդում է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Դմիտրի Եժովը, -ԱՄՆ-ը խաղադրույք է կատարում համաշխարհային ռեսուրսների նկատմամբ լիակատար վերահսկողության վրա, և, այսպես կոչված, «Թրամփի երթուղին» ստեղծվում է հիմնականում հենց դրան հասնելու նպատակով։ Ակնհայտ է, որ նման նախագծերում ներգրավված պետությունները կլինեն այն երկրները, որոնց հնարավոր է վերահսկել, և այս համատեքստում Հայաստանը դրա վառ օրինակն է։ «Պետություն պետության ներսում» ստեղծելու հեռանկարը միջազգային անվտանգության տեսանկյունից խիստ խնդրահարույց է թվում, բայց այդ սցենարի իրականացման ընթացքում մասնավոր ռազմական ընկերությունների և ենթակառուցվածքային որոշակի տարրերի ի հայտ գալը թվում է գրեթե անխուսափելի, նույնիսկ եթե մանրամասները կարող են տարբերվել։ Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ ռազմակայանի հայտնվելու հնարավորությանը, ապա նման սցենարը հիպոթետիկորեն հնարավոր է, եթե Փաշինյանը վերջնականապես շրջադարձ կատարի դեպի Արևմուտք և հրաժարվի Ռուսաստանի հետ լիարժեք համագործակցությունից։ Սակայն պետք է խոստովանել, որ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի խզումից հայկական պետությունն ավելի շատ կկորցնի, քան կշահի»:

«Ամերիկյան ՄՌԸ-ների հայտնվելու հավանականությունը Հայաստանում այն բանից հետո, երբ «Թրամփի երթուղին» գործարկվի, մոտ է 100 %-ի, - կարծում է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Վլադիմիր Սապունովը, - ամենուր, որտեղ առկա է ամերիկյան լոգիստիկ բիզնես, այդ թվում՝ երթուղու անվտանգության ապահովմանն առնչվող գործողություններ, անպայման հայտնվում է ամերիկյան ՄՌԸ։ Հետևաբար, քննարկումը պետք է վերաբերի ոչ թե դրանց ժամանման հավանականությանը, այլ նրան, թե կոնկրետ ո՞ր ՄՌԸ-ները կարող են ներգրավվել այդ խնդրի իրականացման համար»։

Նախ՝ իհարկե, գրեթե երաշխավորված է Constellis Holdings-ի մասնակցությունը։ Այնտեղ հավանաբար կհայտնվի նաև երկրորդ մասնավոր ռազմական ընկերությունը՝ RTX-ը (նախկինում DynCorp): Այն մասնագիտացած է լայնածավալ նյութատեխնիկական ապահովման, ենթակառուցվածքների սպասարկման և մշտադիտարկման համակարգերի ներդրման ոլորտում: Այն փաստացի հանդիսանում է ԱՄՆ կառավարության հիմնական կապալառուն արտերկրում թիկունքային անվտանգության ենթակառուցվածքների տեղակայման գործում: Երրորդ ընկերությունը, որի ներգրավումը ևս գրեթե կանխորոշված է, MPRI-ն է: Այս ընկերությունը մասնագիտացած է ռազմական խորհրդատվության, ինչպես նաև ռազմավարական պլանավորման և հրամանատարական-կառավարման համակարգերի ինտեգրման ոլորտում: Հարկ է նշել, որ այս ընկերության ղեկավար կազմը ավանդաբար ձևավորվում է բարձրաստիճան պաշտոնաթող գեներալների և այլ սպաների շարքերից: Նախնական փուլում կկարևորվի ոչ թե գրոհային կամ բացառապես մարտական ուղղվածությունը, այլ վերլուծության և ուսուցման, ինչպես նաև հրամանատարական կետերի և բեռների տեղաշարժի մշտադիտարկման համակարգերի տեղակայումը»։

svpressa.ru.– Այսինքն, Հայաստանն իրականում կորցնո՞ւմ է վերահսկողությունն իր տարածքի մի մասի, իր ինքնիշխանության մի մասի նկատմամբ։ Թուրքիան և Ադրբեջանը չեն առարկի՞։ Նրանք համաձա՞յն են դրան։

— Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի առարկի, այլ նաև կողջունի ամերիկյան ՄՌԸ-ների ժամանումը: Ի վերջո, Հայաստանից ռուսական ուժերը դուրս մղելու համատեքստում ամերիկացիները կծառայեն որպես յուրօրինակ հակակշիռ։ Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, ապա կարծում եմ, որ նրանք շատ գոհ կլինեն։ Նրանց համար գլխավորն այն է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը հնարավորություն է տալիս բեռների անխափան տեղափոխում իրականացնել՝ շրջանցելով թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը։

svpressa.ru.– Որքա՞ն է հավանականությունը, որ ՄՌԸ-ներից հետո կհայտնվի նաև ամերիկյան ռազմակայան։

— Դե, ԱՄՆ-ի համար հատկապես Հայաստանում ռազմակայան տեղակայելու հրատապ անհրաժեշտություն չկա (քանի որ դա հեշտությամբ կարելի է անել Ադրբեջանում), սակայն հաշվի առնելով այն, որ միջանցքն ունի 49 կմ երկարություն, իսկ ԱՄՆ-ը ծրագրում ունի մեծ մասնաբաժին, միանգամայն հնարավոր է, որ նրանք ցանկանան այնտեղ բազա հիմնել։ Դա թույլ կտա նրանց ճնշում գործադրել Գյումրու ռազմակայանի և Երևանի մերձակայքում գտնվող «Էրեբունի» ավիաբազայի վրա։ Վաշինգտոնի և Բրյուսելի բարեհաճությանն արժանանալու՝ Փաշինյանի հիվանդագին ձգտումը լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանում տեղակայված մեր ռազմակայանի համար։ Բնականաբար, մենք չենք կարող դուրս գալ այնտեղից՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը գտնվում է մեր պատմական և աշխարհաքաղաքական շահերի գոտում։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ այս իրավիճակը կբարդացնի այնտեղ տեղակայված մեր զորքերի գործը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է