Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ էր Արտուշս, մանկուց աշխատասեր։ Դպրոցից տուն վերադառնալիս, եթե ճանապարհին ծաղիկներ էր տեսնում, հավաքում էր ինձ համար՝ մա՛մ ջան, քեզ համար ծաղիկներ եմ բերել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արտուշի մայրիկը՝ տիկին Ալլան։ Արտուշը ծնվել է Երևանում, բայց 1996 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կոտայքի մարզի Գետամեջ գյուղ։ Արտուշը հաճախել է գյուղի դպրոցը։ Այդ տարիները մայրիկը ժպիտով է հիշում. «Իր մաթեմատիկայի ուսուցչուհին ասում էր. «Ձեր երեխայի ձեռագիրը կարծես ագռավի ճանկեր լինի, բանավորի պարագայում նա հրաշալի ունակություններ է ցուցադրում»։ Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել, բայց վատ չի սովորել»։

Արտուշի ժամկետային ծառայությունն անցել է Քարվաճառում։ Մայրիկն ասում է՝ երկու որդիներն էլ չեն պատմել ո՛չ ծառայության, ո՛չ պատերազմի օրերի մասին. «Ծառայության հետ կապված ամեն ինչ փակ էին պահում»։ Զորացրվելուց հետո ընդունվել և կարմիր դիպլոմով ավարտել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը, այնուհետև աշխատել է Աբովյանի գազապաստարանում։ Արտուշն ընտանիք էր կազմել, ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ: Կյանքն ընթանում էր իր բնականոն հունով, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։

«Սեպտեմբերի 25-ին աղջկաս հարսանիքն էր։ Սեպտեմբերի 27-ին երկու տղաներս գնացին աշխատանքի։ Արտուշս շինարարության ոլորտում էր աշխատում, ամեն ինչից գլուխ էր հանում։ Նույն առավոտյան ամուսինս ասաց. «Ալլա՛, գյուղապետարանից զանգել, Արտուշի հեռախոսահամարն են խնդրում»։ Զանգեցի Արտուշին, հիմա մտածում եմ՝ ձեռքս կոտրվեր, չզանգեի, չնայած իմ զանգելուն չէր նայի, կգնար պատերազմ։ Խոսեցինք, ասացի, որ իր համարն են փնտրում, կարծես պատերազմ է սկսվել, ասաց՝ հիմա իրենց կզանգահարեմ։ Որպես մայր՝ ընդդիմացա, իսկ տղաս արձագանքեց. «Մա՛մ, ես փախնեմ, մյուսը փախնի, ո՞վ գնա։ Մեր պատերազմն է, պետք է գնանք»։ Նա գնացել, երեխաներին հրաժեշտ էր տվել։ Մինչ դա փոքր տղաս գնացել, կամավորագրվել էր, որ մեծ եղբայրը չմեկնի պատերազմ, քանի որ նա ընտանիք ունի։ Երկու եղբայր գյուղապետարանում «կռվում» են, թե ով պետք է գնա։ Գյուղապետն Արտուշիս առաջարկում է՝ առայժմ մի գնա, հետո, եթե անհրաժեշտություն լինի, կգնաս։ Բայց Արտուշիս արձագանքն է եղել՝ ես եղբորս մենակ չեմ թողնի։ Երկու եղբայր կամավորագրվեցին և սեպտեմբերի 28-ի առավոտյան ճանապարհվեցին Արցախ՝ Հադրութ։ Ամենաթեժ կետերում էին։ Ես իրենց ասել էի՝ ավելորդ հարցեր չեմ տա, միայն զանգահարեք, ձեր ձայնը լսեմ, իմանամ, որ ձեզ հետ ամեն բան կարգին է»։

Սեպտեմբերի 30-ին Արտուշը ոտքի շրջանում վիրավորում է ստանում։ «Հրաժարվել էր բուժօգնությունից։ Հոկտեմբերի 2-ին ժամը 12-ին զանգահարեց, ասաց, որ ամեն ինչ լավ է, «առաջ ենք գնում»։ Որոշ ժամանակ հետո փոքր տղաս զանգահարեց. «Մա՛մ, կապերը կարող են անջատել, անհասանելի լինենք, չկարողանանք զանգել, չանհանգստանաք, հենց հասանելի դարձանք, նորից կապի դուրս կգանք»։ Ամբողջ օրը էլ զանգ չստացա։ Ինձ լավ չէի զգում, սիրտս կծկվում էր, կարծես մի բան կանխազգայի։ Երեկոյան անընդհատ մեր տուն մարդիկ էին գնում-գալիս, տղաներիցս էին հարցնում։ Երեսուն տարվա մեջ մեր բակի լույսը երբեք չի անջատվել։ Այդ օրն ամուսինս անջատեց բակի լույսը ու գնաց քնելու։ Երբ հարցրեցի, թե ինչու անջատեց, միայն արձագանքեց՝ թող այդպես անջատված մնա։ Անընդհատ մարդիկ գնում-գալիս էին մեր տուն, հարցնում որդիներիցս, ես էլ ասում էի, թե անհանգիստ եմ, լուր չունեմ, իրենք էլ ինձ հանգստացնում էին՝ ամեն ինչ լավ կլինի, անհանգստանալ պետք չի։ Իրենք արդեն ամեն ինչ գիտեին, բայց մեզ ոչինչ չէին ասում։ Փոքր տղաս զանգել էր փեսայիս, պատմել, թե ինչ է եղել, նա էլ մյուսներին էր տեղեկացրել։ Առավոտյան արթնացանք, ամուսինս պետք է մեքենան տաներ վերանորոգման, իսկ ես աշխատանքի էի գնում։ Տղաներիցս լուր չկար։ Ամուսինս զանգեց տղայիս։ Նրա հեռախոսին պատասխանեց մեր հարևանի տղան, նա էլ էր իրենց հետ։ Ասաց՝ գնացել են կողքի դիրք։ Զարմացա, տղաներս գնացել են կողքի դիրք, հեռախոսն ինչո՞ւ են թողել իր մոտ։ Վստահ էի՝ տղաներիս մի բան պատահել է, դրա համար էլ չեն զանգահարում։ Մի ծանոթ տղայի էլ ամուսինս զանգահարեց, նա էլ ասաց՝ տղաները լվացվում են։ Հասկանում էի՝ մի բան այն չէ։ Փեսաս զանգահարեց ամուսնուս, խնդրեց տեղ չգնալ, ասաց, որ մեր տուն է գալիս։ Կասկածներս խորանում էին։ Ամուսնուս ասացի՝ ինձ աշխատանքի տար, հետ արի տուն, մինչև Արամը գա։ Մեքենայով հասանք գլխավոր մայրուղուն, փեսաս տաքսիով մեր դիմաց դուրս եկավ։ Իջա մեքենայից, առաջ գնացի՝ Արամ, երեխեքիս ի՞նչ է եղել։ Սկզբում արձագանքեց՝ ոչ մի բան։ Երկրորդ անգամ նույն հարցս անպատասխան չթողեց։ Գրկեց ինձ, սկսեց լաց լինել։ Հարցրեցի՝ ո՞ր մեկն է։ Արձագանքեց՝ Տյուշը։ Այդ պահին ուշաթափվել եմ, աչքերս բացել եմ այն ժամանակ, երբ արդեն տանն էի։ Երեխաներս տանն էին, հույս էին տալիս՝ մա՛մ, սուտ է, մի հավատա։ Բայց իմ սիրտն արդեն նախորդ օրն էր կծկվել ցավից»։

Հոկտեմբերի 2-ին ԱԹՍ-ի հարվածից Արտուշն անմահանում է։ «Կռիվ են տվել, չորս դիրք գրավել, ԱԹՍ-ները պտտվել են օդում։ Փոքր տղաս Ասկերանում էր ծառայել, երկու պատերազմի մասնակից է։ Գոռացել է. «Ապե՛ր, պառկիր, մի՛ վազիր»։ Բայց... Բեկորը հայտնվել է Արտուշիս երիկամի մեջ, ներքին արնահոսություն է սկսվել։ Ասում են՝ եթե շտապօգնությունը շուտ գար, կարող էին փրկել, բայց շտապօգնությունը ո՞ր մեկին հասներ»։ Եղբոր ձեռքերի վրա՝ շտապօգնության մեքենայի մեջ, Արտուշն անմահացել է։

Ապրելու ուժի մասին։ «Վեց երեխա ունեմ՝ չորս աղջիկ և երկու տղա։ 12 թոռ ունեմ, դեռ փոքր տղաս էլ ամուսնացած չէ։ Արտուշիս տղան և՛ սովորում է, և՛ աշխատում, աղջիկը դպրոցական է։ Երեխաներս ու թոռներս ուժ տվեցին։ Արտուշիցս հետո երեք թոռնիկ ծնվեց մեր ընտանիքում։ 2022 թվականին աղջիկս որդի ունեցավ, փեսաս տղայի ծննդյան վկայականն ինձ տվեց, ասաց. «Ալլա տոտա, Արտուշը ծնվել է»»։

Հ. Գ. - Արտուշ Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գետամեջի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա