Նեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դրուզ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հեռախոսով զրուցել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։
Նեթանյահուն նշել է, որ այս զրույցից հետո 2025 թվականի հուլիսին դրուզների կոտորածները դադարել են։
Նրա խոսքով՝ ինքն է զանգահարել Սիրիայի նախագահին և զգուշացրել, որ եթե սպանությունները չդադարեցվեն, Իսրայելը կմիջամտի դրուզներին պաշտպանելու համար։ «Զրույցը շատ կարճ էր, շատ դաժան, և կոտորածը դադարեց։ Ես կանեմ ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է մեր դրուզ եղբայրներին պաշտպանելու համար։ Դեռևս անելիք կա. ես չեմ կարող ամեն ինչ բացահայտել», - հավելել է հրեական պետության վարչապետը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



