Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները պրոֆիլակտիկ աշխատանք իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին այցելել են Վանաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա տղամարդու՝ Լոռվա փողոցում գտնվող բնակության հասցե։
Տեսնելով ոստիկաններին՝ տանտերը դրսևորել է տարօրինակ վարքագիծ և փորձել է դիմել փախուստի, ինչը ոստիկանների կողմից կանխվել է։ Տնակի ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են փամփուշտներ և թափանցիկ տարայի մեջ լցված կանեփանման զանգված:
Բացատրական աշխատանքի արդյունքում 52-ամյա տղամարդը հայտնել է, որ տարայի մեջ մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված հասցեում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով տարաներ՝ ընդհանուր 491 գրամ քաշով, «ԻԺ» տեսակի որսորդական ողորկափող երկփողանի հրացան, 12 մմ տրամաչափի փամփուշտներ և կանեփի բույսեր։
Կատարվում է նախաքննություն։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



