Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցցանցերում բուռն, բայց կարճատև քննարկման առարկա դարձավ այն գրառումը, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատից հեռացրել են 44-օրյա պատերազմում զոհված ուսանող-երաժիշտների նկարները: Պարզվեց, որ ոչ թե նկարներն են հեռացրել, այլ խնդրո առարկա պատին հուշաքար է եղել՝ զոհվածների անուններով: Շենքի վերանորոգման ժամանակ հուշաքարը հանել են, իսկ նորոգումից հետո այն չեն փակցրել նույն տեղում: Բայց միայն կոնսերվատորիայի պատի հարցը չէ: Դրանից ավելի վաղ էլ ավելի բուռն քննարկումների ու հանրային վրդովմունքի դրսևորման առիթ տվեց այն, որ սկսեցին ջնջվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում «Ապրիլ յան պատերազմի», նաև 44-օրյայի ժամանակ մեր զոհված տղաների նկարները: «Հաղթանակ» զբոսայգու արտաքին պատից էլ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի նկարի արտապատկերումը ջնջվեց: Հանրակրթական բազմաթիվ դպրոցներում վերացվում են «Փառքի անկյունները», որտեղ փակցված են այդ կրթօջախների նահատակված սաների նկարներն ու կարճատև կյանքի պատմությունը, մարտադաշտում գործած սխրանքը:

Ու այս բոլորըը մեծ «շղթայի» օղակներն են: Միայն պատերազմում զոհվածների կամ հերոսների նկարների ջնջումները չեն, որ վերածվել են պետական քաղաքականության ու մոտեցման: Ու խնդիրը միայն «նկար ջնջելը» կամ «Փառքի անկյուն» վերացնելը չէ:

Այն, ինչ կատարվում է իշխող միավորի՝ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի կողմից, պարզապես մեխանիկական գործողություն չէ: Առիթ ունեցել ենք նկատելու, որ իրականացվում է հիշողության և ազգային ինքնության համակողմանի ֆորմատավորման, ձևախեղման, բովանդակազրկման քաղաքականություն:

Բայց սա միայն նկար ջնջել չէ այլևս: Ձեզ թվում է, թե պատերազմում զոհվածների նկարնե՞րն են ջնջում: Ոչ: Ավելի ճիշտ՝ ոչ միայն: Ջնջում են ձեր տեսողական հիշողությունը: Ջնջում են հիշեցումը, որ եղել են պատերազմներ, եղել է դիմակայություն՝ ոսոխի ու նրա նկրտումների դեմ, եղել են հերոսության ու սխրանքի, անձնազոհության, անձնուրաց խիզախության դրսևորումներ: Իսկ հիշեցնել պատերազմների մասին՝ նշանակում է հիշեցնել նաև, թե ում վարած քաղաքականության հետևանքով բանը հասավ պատերազմի: Նշանակում է հիշեցնել նաև, որ ժամանակին հաղթել ենք նույն այն թշնամուն, որը հիմա բացահայտ ծաղրուծանակի է ենթարկում մեր ազգին, մեր հավատը, մեր պատմությունը և պատմամշակութային ժառանգությունը: Նշանակում է նաև հիշեցնել, որ թշնամին նույն թշնամին է, որ չեն փոխվել նրա նպատակադրումներն ու մեզ բնաջնջելու մղումները:

Իսկ այդ ամենը հիշող մարդիկ, բնականաբար, էլ ավելի շատ չեն հավատա «խաղաղության» թղթե, ավելին՝ անձեռոցիկե «շերեփիկին»: Այն պատրանքային «խաղաղությանը», որն այս իշխանության դրոշակն է: Այսինքն՝ հասարակության ու անհատների հիշողությունը, հիշելու կարողությունը տրամագծորեն հակադրվում են օրվա իշխանության նպատակներին:

Բայց շատ ավելի խորքային հանգամանքներ կան: Գործնականում ջնջվում է Արցախյան շարժման պատմությունը, ջնջվում են ամբողջ թվային արխիվներ, Արցախի գրեթե բոլոր պետական կայքերը ջնջված են, ջնջվում է Արցախի ազատամարտի հիշողությունը: Արցախի դրոշն ու զինանշանն ընդհանրապես ընկալվում է որպես իշխանության «աչքի փուշ»: Մեծ հաշվով, ջնջվում ու վերաշարադրվում է բուն Հայաստանի պատմությունը: Կամայական ու խեղաթյուրված մեկնաբանություններով են ներկայացվում թե՛ խոր անցյալում, թե՛ նաև տասնամյակներ առաջ կատարված դեպքերն ու իրադարձությունները, դրանց նշանակությունը: Խեղաթյուրվում է Հայոց ցեղասպանության հետ կապված պատմությունը, առհասարակ՝ ռևիզիոնիզմը գործող իշխանության հիմնական դրսևորումների շարքում է:

Այդ համատեքստում անհնար է շրջանցել նախօրեին Նիկոլ Փաշինյանի գրանցած հերթական «նվաճումը». նա ամենայն լրջությամբ ասում էր, որ պատմությունն այն է, ինչը պիտի լինի... ապագայում. «Պատմություն ասելով՝ նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա»: Այսինքն՝ «պատմական հիշողությունը»... ապագայի մասին վերացական պատկերացումն է: Դա շատ, այսպես ասենք, «փաշինյանական» է: Թեպետ, գործիքակազմն առանձնապես նոր չէ: Դա մանիպուլ յատորների փորձված զենքերից մեկն է. նենգախեղել բուն հասկացությունը, խեղաթյուրել դրա բովանդակությունը, ապա հաղորդել նոր «բովանդակություն»:

Դե, եթե պատմությունն այն է, ինչ պիտի լինի ապագայում, ապա էլ ո՞ւմ է պետք Հայաստանի, հայ ժողովրդի մի քանի հազար տարվա պատմությունը: Սա է Փաշինյանի ասածի հիմնական ենթատեքստը:

Ու ջնջվում են զոհվածների նկարները: Ջնջվում է հերոսականության դրսևորման որևէ նշույլ: Պայքարի, ըմբոստության, ընդվզման, անհանդուրժողականության, չհամակերպվելու, քաջության, համարձակության, հերոսության ցանկացած դրսևորում, ըստ օրվա իշխանության «գաղափարաբանության», մերժելի է, անընդունելի, ջնջելի: Նույն ՔՊ-ի՝ պետական գաղափարախոսության մակարդակի հասցված մոտեցումը այն է, որ ազգային ոչ մի բան չպիտի մնա:

Ու այդ ամենը նոր չի սկսվել: Հիշենք. դպրոցական ծրագրից հանեցին «Հայ եկեղեցու պատմությունը»: «Հայոց պատմությունը» դարձրեցին «Հայաստանի պատմություն», «Հայ գրականությունը»... պարզապես գրականություն: Կարծում եք՝ դրանով ավարտվելո՞ւ է: Ո՛չ, դա սկիզբն է: Նախախաղը. երբ խաղաքարերը դասավորվում են այնպես, որ հարմար պահի «մատ» հայտարարվի:

Այսինքն, հարցն այն չէ, որ ինչ-որ մի իշխանական էսթետի դուր չեն եկել փոքր կենտրոնում անցումների պատերին զոհված տղաների դիմանկարներով գրաֆիտի-պատկերները: Ջնջումները շատ ավելի խորքայինի մասին են: Գործնականում ջնջվում է ոգին, ազգային ոգին: Ջնջվում է մարդուն մարդ պահող պատմական հիշողությունը, ջնջվում են ազգային ինքնության, ազգային նույնականացման բաղադրիչները: Իսկ փոխարենը «ներարկվում» է «տաշի-տուշի», «փառատոն-մառատոն», «ուտուշ-խմուշի», «ծափ-ծլնգոցի», «զանգ ու հուզանքի» ապագաղափարական «աջաբսանդալ»:

Ու սա մեծ ցավ է: Նախ՝ ցավ մեր բոլոր այն հայրենակիցների համար, որ իրենց երիտասարդ կյանքը դրեցին Հայրենիքի գոյության զոհասեղանին: Ցավ առ այն, որ այդ հերոսների, նահատակների արյունը սրանք ջուր են դարձնում, որ ամեն գնով ուզում են մոռանալ, որ նրանք եղել են ու կան: Մարդկանց սպանում են երկրորդ անգամ՝ վերացնելով նրանց անձնազոհության շնորհիվ եղած ձեռքբերումները:

Այն, ինչ կատարվում է հիմա, այսօր, էլ ավելի մեծ ցավ է հաջորդ սերունդների համար: Ի՞նչ են նրանք ունենալու հայրենիքի ու երկրի փոխարեն: Ի՞նչ են նրանք իմանալու սեփական ինքնության և ազգային նկարագրի, սեփական ժողովրդի պատմության, մշակույթի ու հարուստ քաղաքակրթական ժառանգության մասին:

Երբ ջնջվում է ոգին, գործնականում ջնջվում է զարթոնքի ու Վերածննդի ծիլը: Դե, մեր թշնամիների մշտական ցանկությունն է եղել. հայերին տեսնել եթե ոչ բնաջնջված, ապա նվաստացած, կամազուրկ, ըստ հնարավորության՝ սեփական պատմությունից, լեզվից ու հավատից զրկված կամ շատ աղոտ որոշ բաներ հիշող:

Այո, «մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը»: Ու հիշողությունը: Ու սեփական ժառանգությանը, պատմությանը տեր կանգնելը: Տեր կանգնելը, ոչ թե ջնջելը: Ջնջելը համարժեք է ինքնաջնջվելուն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ