Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ Հայաստանի բնապահպանական, գիտական և հանրային ամենաթեժ օրակարգերից մեկը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, թևակոխել է լրիվ նոր, սակայն չափազանց մտահոգիչ փուլ։ Այն, ինչ տարիներ առաջ ներկայացվում էր որպես պետական ու էկոլոգիական սպառնալիք, հիմա անաղմուկ դարձել է քաղաքական նպատակահարմարության և փոխադարձ լոյալության առարկա։

«Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ու գործող իշխանությունների միջև ձևավորված սերտ դաշինքը ոչ միայն բացահայտում է քաղաքական տրանսֆորմացիաների իրական պատկերը, այլև ստվերում է երկրի էկոլոգիական և ջրային անվտանգության կենսական հարցերը։

Ամուլսարի ծրագրի շուրջ մասնագիտական ու հասարակական ընդվզումը երբեք օդից կախված չի եղել. այն հիմնված է եղել ծանրակշիռ փաստերի և միջազգային անկախ փորձագետների ահազանգերի վրա։ Ավստրալական «Բլու Միներալս Քընսալթընսի» ընկերության հեղինակավոր գիտնականների իրականացրած ծավալուն հետազոտությունները հստակ ցույց են տվել, որ «Լիդիանի» ներկայացրած բնապահպանական գնահատականները եղել են չափազանց թերի և իրականությանը չհամապատասխանող։ Հանքում առկա պիրիտի, յարոզիտի և ալունիտի տարրալվացման արդյունքում առաջացող թթվային ապարների դրենաժը (ԹԱԴ) անդառնալի վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ջրային հիմնական ավազանների համար։ Խոսքը վերաբերում է Որոտան, Արփա, Դարբ գետերին, Կեչուտի ու Սպանդարյանի ջրամբարներին և Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով Սևանա լիճ հոսող ջրային պաշարներին, որոնք կարող են աղտոտվել տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ։

Այս ահասարսուռ կանխատեսումների ու էկոլոգիական ռիսկերի ֆոնին դեռևս 2018 թվականին գլխավոր դատախազությունը Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնագլուխ ընդերքօգտագործումը կամ կանոնների խախտումը, որը շրջակա միջավայրին, ընդերքին ու հանքանյութերին էական վնաս է պատճառել) քրեական գործ էր հարուցել «Լիդիան Արմենիայի» դեմ։ Բնապահպանության նախարարության տեսչական ստուգումներով արձանագրվել էր, որ ընկերությունը շեղվել է պայմանագրից, ապօրինի քանդել է լեռնային զանգվածը և շուրջ 18 միլիոն դրամի վնաս հասցրել շրջակա միջավայրին։ Այդ օրերին իշխանական վերնախավն ու անձամբ վարչապետը հանրությանը տալիս էին հստակ հավաստիացումներ. «Քանի դեռ չկա 100 տոկոսանոց վստահություն և երաշխիք, որ նախագիծն անվտանգ է Սևանա լճի ու ջրային համակարգերի համար, Ամուլսարը չի շահագործվելու և ուղղակի արխիվացվելու է»։

Սակայն հենց այն փուլում, երբ իբր ընթանում էր էկոլոգիական «պատերազմը» և որոշվում էր հանքի ապագան, ջրերես ելավ ամբողջ գործընթացի իրական ու խորքային դրդապատճառը։ Ըստ էության, երկրաբանական գիտությունների թեկնածու, ընդերքի մասնագետ հանդիսացող անձին քաղաքականությունն ու օրվա իշխանության քայլերը պետք է որ բացարձակապես չհետաքրքրեին. նա պարտավոր էր գործել որպես զուտ գիտությամբ ու մասնագիտական պատասխանատվությամբ առաջնորդվող չեզոք փորձագետ։ Բայց հենց այստեղ էլ ի հայտ է գալիս հիմնական մեղքն ու բարոյական սնանկությունը. երբ նախագիծն ու ընկերությունը հայտնվեցին պատին դեմ առած վիճակում, այդ «չեզոք մասնագետը» ընտրեց իշխանական ատյաններին ինտեգրվելու ու նրանց կողքին սողոսկելու ուղին։

Թեև բնապահպանական ռիսկերը լայնորեն հայտնի էին հանրությանը, շատերի աչքից վրիպում էր այն հարցի պատասխանը, թե ինչու էր քաղաքականությունից հեռու լինելու կոչված գիտնականն ամեն գնով ընկնում իշխանությունների հետևից։ Նպատակն ակնհայտ էր՝ մոտ գտնվել քաղաքական որոշումների կենտրոնին, ցուցադրել անվերապահ լոյալություն և դրանով իսկ կանխորոշել հանքի շահագործման «դաբրոն»։

Ահա թե ինչու Ալոյանը դարձավ Աննա Հակոբյանի կազմակերպած գործարար հավաքների ու դրամահավաքների մշտական մասնակիցը։ Ահա թե ինչու այն փուլում, երբ իշխանության և «Լիդիանի» միջև պետք է տիրեր մասնագիտական ու իրավական խստագույն հեռավորություն, նա երկրի ղեկավարի կողքին հայտնվում էր Կիրանցի պատի տակ՝ մասնակցելով ցուցադրական ֆոտոսեսիաներին ու շոուներին։ Մի ձևաչափում, որտեղ նման մասնագիտական դերակատարում ունեցող անձի ներկայությունը որևէ տրամաբանությամբ չէր հիմնավորվում, Ալոյանը ներկայանում էր ընդամենը մեկ նպատակով՝ լինել իշխանության կողքին, նկարվել պատերի տակ և ի տես բոլորի ընդգծել սեփական հավատարմությունը։

Այս քաղաքական առևտրի ու ցուցադրական լոյալության գինը դարձավ Ամուլսարի շուրջ «սառույցի» հալվելը։ Իշխանություններն ուղղակի անտեսեցին «100 տոկոսանոց անվտանգության» սեփական խոստումները, քրեական գործերն ու բնապահպանական անդառնալի ռիսկերը։ «Լիդիանն» ու իշխանությունն այսօր փաստացի դարձել են դաշնակիցներ, որոնք, ձեռք ձեռքի տված, առաջ են մղում հանքի շահագործումը. պետական ու էկոլոգիական անվտանգությունը ստորադասվեց քաղաքական մերձեցմանը, իսկ հանրությունը կանգնեցվեց լռեցված, սակայն այդպես էլ չչեզոքացված աղետալի ռիսկերի առջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնա