Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
ՍՊՈՐՏԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը, որի վերջին փուլը մոտենում է ավարտին: Հայաստանը ներկայացնող Էլմիրա Կարապետյանը մրցումային վերջին օրը գրանցել է փայլուն արդյունք. նա կանանց 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում 582 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակել է 242,4 միավոր և նվաճել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-ից 14-ը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



