Արարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի բնակավայրի վարչական տարածքում՝ Հրեշտակների ձոր տանող ճանապարհին, բախվել են ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի մասին Ռազմական ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



