Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմինները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում հայտնաբերվել են ջրային միջադեպից հետո անհետացած 70-ամյա և 39-ամյա տղամարդկանց մարմինները։ Նախնական տվյալներով՝ նրանց մեքենան խորտակվել է Սերյոժա գետում։
Փրկարարները կարողացել են մեքենան դուրս բերել ափ։ Մեքենայի ներսում հայտնաբերվել է 70-ամյա տղամարդու դին, իսկ ավելի ուշ ջրում գտել են նաև 39-ամյա տղամարդու մարմինը։
Ավելի վաղ Կրասնոյարսկի որոնողական-փրկարարական խումբը հայտնել էր երկու տղամարդու անհետացման մասին։ Ըստ փրկարարների՝ նրանք անցած երկուշաբթի պոնտոնային նավակով մեկնել էին Պրիմորսկ գյուղից՝ ուղղվելով դեպի Սիսիմի ծոց։
Past.am-ի փոխանցմամբ՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով Քննչական կոմիտեն հետաքննություն է իրականացնում։
Այս պահին դեպքի մանրամասները ճշտվում են։ Past.am-ը կհետևի զարգացումներին։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



