Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է
ԲԼՈԳ«Mining Armenia Forum-ը արդեն երրորդ տարին, որպես Հայաստանում կայացած խոշորագույն միջազգային կոնֆերանս, բովանդակային երկխոսության հարթակ է կառավարության, բիզնեսի, ակադեմիական շրջանակների և միջազգային գործընկերների մասնակցությամբ։ Այս տարի աննախադեպ է միջազգային գործընկերների մասնակցությունը՝ խոշորագույն խորհրդատվական ընկերություններից՝ մինչև հանքարդյունաբերության ոլորտի առաջատար միջազգային փորձագետներ, ղեկավարներ, ավելի քան 15 երկրներից հյուրեր։
Սա վկայում է Հայաստանի հանքարդյունաբերական և ընդհանրապես տնտեսական ներուժի նկատմամբ աճող միջազգային հետաքրքրության մասին։ Մեր նպատակն է այդ հետաքրքրությունը վերածել նոր ներդրումների, գործնական համագործակցության և ոլորտի արդիականացմանն ուղղված որոշումների։ Սա հատկապես արդիական խնդիր է կրիտիկական մետաղների հանդեպ աճող պահանջարկի և տարածարջանային նոր զարգացումների համատեքստում»,- Վարդան Ջհանյան, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ; Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ԶՊՄԿ ։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



