Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սամվել Գրիգորյանն ու Արթուր Իսպիրյանը՝ փետրվարի 23-ի հիշողության հետքերով

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Չնայած փետրվարի 23-ը Հայաստանի անկախացումից հետո այլեւս չի նշվում որպես բանակի կամ հայրենիքի պաշտպանության օր, բայց մարդկանց մեջ եւ հատկապես ավագ սերունդի շրջանում այն շարունակվում է ընկալվել որպես տղամարդկանց տոն:

Տոնական օրվա կապակցությամբ Life.panorama.am-ը փորձեց հետաքրքրվել, թե ավագ սերնդի հայ արտիստներից ովքե՞ր են Խորհրդային միության տարիներին ծառայել եւ առհասարակ ի՞նչ հիշողություններ ունեն այս օրվա հետ կապված:

Շոումեն եւ երգիչ Սամվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ պարտադիր զինծառայություն չի անցել, փոխարենը այսօր նրա որդին ծառայում է Հայոց բանակում.

«Ցավոք սրտի, գուցե եւ բարեբախտաբար ես չեմ ծառայել: Ինչո՞ւ բարեբախտաբար, որովհետեւ խորհրդային տարիներին Հայաստանը անկախ պետություն չէր ու շատ մեծ երջանկություն չէր ծառայել խորհրդային բանակում: Ինչեւէ, այն տարիներին շատ մեծ շուքով էր այս օրը նշվում, ավելին ասեմ, այս տոնը մինչ օրս մեր տանը պահպանվում է: Փետրվարի 23-ը այս տարի ինձ համար առանձնահատուկ է, քանի որ որդիս այս պահին ծառայում է Հայոց բանակում, եւ չնայած փերվարի 23-ը խորհրդային տարիներին էր համարվում բանակի օր, միեւնույն է, այն ինձ համար շարունակվում է ասոցացվել եւ որդուս միջոցով հատկապես տպավորվել որպես բանակի օր:  Այս տարի մեր տանն այս տոնը նշվում է որդուս համար»,- պատմեց Սամվել Գրիգորյանը:

Իսկ երգիչ Արթուր Իսպիրյանը նշեց, որ խորհրդային տարիներին իր ծառայությունն անցել է բավականին խիստ պայմաններում ու մինչ այսօր նրա համար փետրվարի 23-ը համարվում է տոն.

«Ես սովորել եմ Երևանի պետական պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական ֆակուլտետում, ուր եւ երկու տարի խիստ ռեժիմով անցել եմ զինվորական պատրաստություն: Այն ժամանակ կային բուհեր, որոնք ունեին զիվորական ամբիոններ, մեր համալսարանն էլ դրանց թվում էր, ուր երկու տարի սովորելուց հետո մեզ ուղարկեցին Սիմֆերոպոլ քաղաք հակաօդային պաշտպանության պրակտիկա անցնելու: Իսկ այնտեղից էլ վերադարձանք արդեն սպայի կոչումներով: Իրականում բավականին խիստ պայմաններում եմ այդ երկու տարին սովորել, դասախոսները ռուսներ էին ու նրանց հետ ոչ մի կերպ լեզու չէինք կարող գտնել, այնպես որ դասերից խուսափել կամ չսովորելն անհնար էր»,- ասաց երգիչն ու շարունակեց.

«Այս օրը պետք է շարունակել մեծ ուրախությամբ նշել, բայց ցավոք հիմա այն տխրությամբ է հիշվում, քանի որ այդպիսի շաբաթ չկա, որ բանակում զոհ չունենանք: Տխրեցնող մեծ հանգամանք ունենք՝ այսօր ասես պատերազմական վիճակում լինենք, սահմանին չգիտես ինչու երիտասարդ անփորձ տղաներ են, ովքեր չեմ կարծում, որ պատրաստ են առաջին գծում ծառայելու: Չնայած այսօր Խորհրդային բանակի օրն է, բայց միեւնույն է, շնորհավորում եմ բոլոր տղամարդկանց, հատկապես նրանց, ովքեր հիմա ծառայում են, ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել նրանց, ովքեր իրենց արյան գնով պաշտպանում են մեր հայրենիքը, մեր անդորրը, որպեսզի իմ եւ բոլորիս երեխաները հանգիստ գնան դպրոց ու խաղաղ տուն վերադառնան, շնորհակալ եմ»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան 

Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց