ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս
ՔԱՂԱՔԱԿԱՆԵՄ-ն հաստատել է հակառուսական պատժամիջոցների 22-րդ փաթեթը՝ սև ցուցակում ներառելով պաշտպանական ոլորտի հետ կապված շուրջ 1,600 ընկերություն և ֆիզիկական անձ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«ԵՄ ԱԳ նախարարները նոր միայն հաստատեցին Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1,600 ընկերությունների և ֆիզիկական անձանց ներառումը սև ցուցակում:
Մենք զգալիորեն ավելի դժվար, դանդաղ և թանկ ենք դարձնում Ռուսաստանի համար այն զենքերի արտադրությունը, որոնք նա օգտագործում է ուկրաինացիներին սպանելու համար», - գրել է Կալլասը։
Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն ԵՄ «Պաշտոնական տեղեկագրում» ամբողջական ցուցակի հրապարակումից հետո։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



