Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան Երուսաղեմից, սակայն Մեծ Բրիտանիան պնդում է, որ հյուպատոսության շենքը չի փակվելու և հինգշաբթի օրվանից գործելու է որպես «Մեծ Բրիտանիայի առաքելություն»։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը սոցցանցում գրել է, որ Իսրայելից հեռանալու են բրիտանացի 20 դիվանագետ և գլխավոր հյուպատոսը։ Միաժամանակ, շենքում կարող է մնալ յոթ դիվանագետից բաղկացած խումբ, որը կաշխատի «շատ սահմանափակ գործունեության շրջանակում»։

«Մենք չէինք ցանկանում, որ իրավիճակը հասներ դրան»,- գրել է Սաարը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով որոշ աշխատակիցներ ժամանակավորապես հետ են կանչվել, սակայն ընդգծել է, որ առաքելությունը շարունակելու է աշխատել «պաղեստինցի ժողովրդի հետ»։

Իսրայելը սեպտեմբերին հայտարարել էր Արևելյան Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը փակելու մասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի՝ Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող իսրայելական բնակավայրերի նկատմամբ սահմանած պատժամիջոցների։ Միջազգային իրավունքի համաձայն՝ այդ բնակավայրերն անօրինական են համարվում։

Մինչև սահմանված ժամկետի լրանալը Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջին փորձերն էր անում համոզելու Իսրայելին չփակել հյուպատոսությունը։ Իսրայելի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հյուպատոսությունը կփակվի բրիտանական պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո 30 օրվա ընթացքում։

Արևելյան Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը հիմնադրվել է 1838 թվականին և զբաղվում է Մեծ Բրիտանիայի հարաբերություններով Երուսաղեմի, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի պաղեստինցիների հետ։

Այն առանձին է Թել Ավիվում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատնից, որն Իսրայելի հետ հիմնական դիվանագիտական ներկայացուցչությունն է։

Սաարը հայտարարել է, որ Իսրայելը կյանքի է կոչել սեպտեմբերի 8-ին հայտարարված միջոցառումները՝ ի պատասխան բրիտանական պատժամիջոցների։

«Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունն այսօր դադարեցնում է իր գործունեությունը։ Դրան համապատասխան՝ հանվել է Բրիտանիայի հյուպատոսության ցուցանակը»,- գրել է նա։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան շենքի մոտ դեռևս տեսանելի էր Մեծ Բրիտանիայի դրոշը, իսկ մի քանի աշխատակիցներ մտել են շենք։

Սաարն ընդունել է, որ շենքը «Բրիտանիայի կառավարության սեփականությունն է», և Իսրայելը թույլատրել է այնտեղ աշխատել յոթ դիվանագետից բաղկացած խմբի՝ «շատ սահմանափակ գործունեության շրջանակում»։

Սաարը նշել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում «Իսրայելի դեմ որևէ քայլ չի ձեռնարկվի»։

Իսրայելական լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ Մեծ Բրիտանիան սպառնացել է արտաքսել Լոնդոնում Իսրայելի դիվանագետներին, ինչը կարող էր էլ ավելի վատթարացնել երկու երկրների հարաբերությունները։

Միլիբենդը հոկտեմբերի 8-ի առավոտյան տարածած հայտարարության մեջ նշել է, որ Մեծ Բրիտանիան չի ընդունում Իսրայելի՝ իր հյուպատոսությունը փակելու իրավունքը։

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերահաստատում է իր վաղեմի դիրքորոշումը, ըստ որի՝ Արևելյան Երուսաղեմը օկուպացված տարածք է»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարության հետ քննարկումներից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շենքը «չի փակվի» և կգործի «Երուսաղեմի Մեծ Բրիտանիայի առաքելություն» անվամբ։

Միևնույն ժամանակ, Միլիբենդը նշել է, որ անձնակազմի և շենքի անվտանգության համար անհրաժեշտ երաշխիքների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել։

«Հետևաբար, մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով մենք ժամանակավորապես հետ ենք կանչել մի շարք աշխատակիցների և ընտանիքների»,- նշել է նա։

Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիչումների պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվումUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականինՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»