Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրտատարածաշրջանային խաղացողները փորձում են Վրաստանին ներքաշել իրենց ռուսատյաց արկածախնդրությունների մեջ Մոսկվայի և Թբիլիսիի միջև ձևավորվող հարաբերությունների պատճառով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկորի պես է արտատարածաշրջանային խաղացողների համար, ովքեր ձգտում են Վրաստանին ներքաշել ռուսատյաց բնույթի վտանգավոր արկածախնդրությունների մեջ: Եվ, ըստ իս, Թբիլիսին նույնպես բազմիցս շատ հստակ ու հակիրճ նշել է, որ դա վրաց ժողովրդի ծրագրերի մեջ չի մտնում», - ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան:
Նա նշել է, որ Ռուսաստանին և Վրաստանին կապում են ամենասերտ կապերը: Նրա խոսքով՝ երկրներն ունեն ընդհանուր պատմություն և ավանդույթներ, ինչպես նաև պետություններին միավորում են ազգակցական կապերն ու փոխշահավետ համագործակցությունը:
Զախարովան ընդգծել է, որ վերջին տարիներին երկրների միջև զգալի առաջընթաց է գրանցվել առևտրի և զբոսաշրջության ոլորտում՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:



