Անհավանական գտածո. ամերիկուհին ռեստորանից գնացել է մի բուռ մարգարիտով
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.

Պարզվում է՝ կարելի է գնալ ռեստորան, համեղ ուտել և հեռանալ մի բուռ… մարգարիտով, հայտնում է gogetnews.info-ն:
Ռեստորանում ոստրե պատվիրելով՝ 53-ամյա ամերիկուհին դրանցից մեկում 50 մարգարիտ է հայտնաբերել:
Անսպասելի բացահայտումը կինն արել է՝ ատամի տակ ինչ-որ կոշտ բան զգալով:
«Մենք նախկինում նման բան չենք տեսել: Մեզ մոտ եղել են դեպքեր, որ այցելուները գտել են 1 մարգարիտ, բայց 50՝ երբեք»,- պատմել է ռեստորանի կառավարիչ Գրեգ Հերջեսթը:
Դրանից հետո հաստատության աշխատակիցները մաքրել են մարգարիտն ու այն փաթեթավորել երջանիկ այցելուի համար: «Դա նրա ոստրեն էր, նշանակում է՝ մարգարիտներն էլ են նրանը: Դա նույնն է, ինչ լոտո շահելը»,- հավելել է կառավարիչը:
Նա նշել է, որ ռեստորանին մատակարարվող ոստրեները հավաքում են Մեքսիկական ծոցում՝ Լուիզիանա նահանգում:



